10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան

Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան խորհրդակցական ժողովի: Ժողովը տեղի է ունենալու փետրվարի 7-ին: Ներկա է լինելու Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն: Հրավիրվածների թվում է նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգիլը: Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ նշելով, որ ժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: […]

Ինչի՞ց վախենանք. Հիսուսի նավը ջրասույզ չի լինում

Բարձրացել են ալիքները, և սաստկացել է մրրիկը, սակայն մենք բնավ չենք վախենում, թե երբևէ անդնդասույզ կլինենք, քանի որ հաստատվել ենք ժայռի վրա։ Թող գազազի ծովը, վեմին ոչինչ անել չի կարող։ Թող բարձրացնի ալիքները, Հիսուսի նավը ջրասույզ չի լինում։  Ինչի՞ց վախենանք մենք, ասա՛ ինձ. մահի՞ց. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը շահ»(Փիլիպ. Ա 21)։ Մի՞թե աքսորվելուց. […]

Քնելուց առաջ խորհենք այս մասին

Երանելի համարենք ո՛չ թե ճոխությամբ, այլ առաքինությամբ ապրողներին, և դժբախտ համարենք ոչ թե աղքատության, այլ մեղքերի մեջ ապրողներին։ Չնայենք այս կյանքին, այլ իմանանք հանդերձյալը, չնայենք արտաքինին Ու հագուստներին, այլ քննենք յուրաքանչյուրի խիղճն ու փնտրենք առաքինություն և ուրախություն։ Նախանձե՛նք Ղազարոսին, հարուստնե՛ր ու աղքատնե՛ր, քանզի նա համբերեց ոչ թե մեկ, երկու կան երեք, այլ բազում չարչարանքների՝ աղքատության, […]

Խախտելով էթիկետը․ Մելանիա Թրամփը հրաժարվել է լուսանկարվել ամուսնու հետ /տեսանյութ/

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հաճախ է հանրության առաջ ցույց տալիս իր ու ամուսնու միջեւ առկա խնդիրները՝ շրջանցելով բոլոր տեսակի կանոնները։ Այս անգամ էլ նա խախտել է էթիկետը՝ հրաժարվելով լուսանկարվել ամուսնու հետ։ Թրամփներն իրենց որդու՝ Բարոնի հետ մեկնել են Ֆլորիդա։ Իջնելով ինքնաթիռից՝ նրանք պետք է մի փոքր սպասեին, լուսանկարվեին, նոր շարունակեին ճանապարհը, սակայն Մելանիան հրաժարվել […]

Երկինքը սեւացել է․ թռչունները խուճապ են առաջացրել /տեսանյութ/

ԱՄՆ Տեխաս նահանգում երկինքը սեւացել է հազարավոր թռչունների պատճառով։ Այս երեւույթը զբոսաշրջիկների մոտ խուճապ է առաջացրել, մինչդեռ տեղացիները արդեն սովորել են՝ այս հատվածը չվող ու հետ վերադարձող թռչունների խաչմերուկն է, ամեն տարի այս շրջանում այս տարածքում երկինքը սեւանում է։ 

Իրավական սանձարձակություն, կամ ա՛յ քեզ ուրախ նապաստակ

«Գործադիր և օրենսդիր մարմինների կողմից դատական իշխանության և փաստաբանական համայնքի դեմ մեկնարկած գրոհը, այլ կերպ, քան իրավական սանձարձակություն անվանելը, այլևս հնարավոր չէ: Նոր սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությունների ներկա ընթացքը ցույց է տալիս մեկ պարզ ճշմարտություն. ամեն ինչ արվում է դատական իշխանության հեղինակությունն է՛լ ավելի նսեմացնելու և է՛լ ավելի վերահսկելի դարձնելու, իսկ դատական իշխանության ձեռքով փաստաբանական […]

Ռեցեդիվ չկա, բայց էլի մերժում են. փաստաբանը կդիմի ՄԻԵԴ/տեսանյութ/

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանին կրկին մերժեցին: Արդեն 23 տարի պատիժը կրող Գրիգորյանը շարունակ «բղավում է», որ ինքը այլևս ուրիշ մարդ է և երազում է վերադառնալ տուն:   Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը:Սա ստեփանի Գրիգորյանի բազմաթիվ հայերից ևս մեկն էր:   «Չգործող ինստիտուտ է, ընդամենը թղթի վրա է նշված, եթե հիմնավորումը նայենք, ես չգիտեմ դատարանը […]

Վարչապետը և Նիդեռլանդների դեսպանը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության հեռանկարները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային: Հանդիպմանը վարչապետն անդրադարձել  է Դավոսում Նիդեռլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ  ունեցած  արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակման,  ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ:  Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ