Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է Լրագրողների անկախ արհմիություն
Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել և Պետռեգիստրում գրանցվել է Լրագրողների անկախ արհմիություն։ Հիմնադիր խորհրդի որոշմամբ արհմիության նախագահ է ընտրվել Լևոն Սարդարյանը: Ինչպես Սարդարյանն է հայտնել, արհմիությունը զբաղվելու է լրագրողների և ԶԼՄ-ների հետ առնչություն ունեցողների մասնագիտական և աշխատանքային շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության ընձեռնած հնարավորություններից օգտվելով, նախաձեռնելու է օրենսդրական մի շարք փոփոխություններ: <<Հիմնադիր խորհուրդը, […]




































