Երևանում արձանագրվել են բոտուլիզմի դեպքեր
Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով` բոտուլիզմի առաջացման պատճառը տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենն է: Թունավորման առաջին ախտանշաններ են` սրտխանոցը, գլխապտույտը, տեսողության վատացումը: Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար […]




































