14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է ՀԱՊԿ անդամ երկրների համար». Էդուարդ Շարմազանովը՝ Վյաչեսլավ Մակարովին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Անդրադարձ է կատարվել ՌԴ նախագահական ընտրություններին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության մասնակցությանն ու ընտրությունների ժողովրդավարական […]

Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է 2018-ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:  Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի 2017 թվականի ֆինանսական և գործունեության տարեկան հաշվետվությունները, այնուհետև 2018 թվականի գործունեության ծրագիրը և բյուջեն։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամում իրականացվել են կառուցվածքային մի շարք փոփոխություններ, […]

Հաց բերողը դամոկլյան սրի նման կախվեց այս իշխանությունների գլխին. Թ. Հովհաննիսյան

Նա դամոկլյան սրի նման կախվեց այս իշխանությունների գլխին, որովհետև ազնիվ էր և գիտեր՝ ինչ էր անում, իշխանությունները գիտեին, որ նրան կանգնեցնել չի լինի: Այսօր Հանուն Հայաստանի փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ ասաց ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը՝ խոսելով Հաց բերող Արթուր Հովհաննիսյանի մասին: Հիշեցնենք, որ այսօրվա հանարահավաք-երթը նրան է նվիրված: Նրա ելույթից հետո կազմակերպիչները հաց բաժանեցին բոլորին, […]

Դու կանչում ես մեզ խավարի, լքվածության ժամին

«Տեր Հիսուս Քրիստոս, Դու լույս սփռեցիր մահվան խավարի մեջ. ամենախորը միայնության անդունդի մեջ ընդմիշտ այլևս բնակվում է Քո սիրո հզոր պաշտպանությունը. Քո խոնարհության մեջ կարող ենք այլևս երգել «Ալելուիա»-ն փրկվածների հետ։ Պարգևիր մեզ հավատքի խոնարհ պարզությունը, որի օգնությամբ կարողանում ենք չմոլորվել, երբ Դու կանչում ես մեզ խավարի, լքվածության ժամին, երբ ամեն բան թվում է մեզ […]

Արթուրն ասաց՝ հերիք է մեծ-մեծ խոսեք, բողոքեք, գործ արեք. Դ. Սանասարյան /տեսանյութ/

Հանուն Հայաստանի փրկության ճակատն այսօր հերթական հանրահավաքն է կազմակերպել: Այսօրվա հանրահավաքը նվիրված է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակին: Մասնակիցներից Դավիթ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Արթուր Սարգսյանը երբ հաց տարավ Սասնա ծռերին, միակն էր, ով ասաց՝ ով, եթե ոչ ես: «Մարդ, ով մարտահրավեր նետեց ոչ միայն իշխանություններին, այլև մեզ բոլորիս, ով ասաց, հերիք է մեծ-մեծ […]

Շառլ Ազնավուրը ստացել է չեխական Ֆեբիոֆեստի «Քրիստիան» մրցանակը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր եւ դերասան Շարլ Ազնավուրը, հաղորդում է «Օրեր»-ը: Կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։ Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվեց […]

Նախարար Ռոստոմյանը որպես մրցավար կվարի Հայաստանի առաջնության խաղերը

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակչի խաղերի մրցավարը կլինի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ռոստոմյանն անձամբ է նման որոշում կայացրել`խուսափելու համար դժգոհություններից, թե առաջնության խաղերի մրցավարները լավ չեն սպասարկում: Մարտի 17-ին կմեկնարկի Ա լիգայի 1/2 եզրափակիչը, որտեղ միմյանց հետ ուժերը կչափեն «Արթիկ»-ՖԻՄԱ (այս հանդիպումը կկայանա 13:00-ին) և «Ուրարտու»-«Արցախ» (19:00-ին) զույգերը: 1/2 եզրափակիչը տեղի […]

Մշակվել է հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման ուղեցույց

Հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մշտադիտարկում (մոնիթորինգ)  իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ուղեցույց։           Այդ ուղեցույցի հիման վրա Պաշտպանի իրավասու ներկայացուցիչները 2017 թվականի ընթացքում մշտադիտարկում են իրականացրել հոգեբուժական կազմակերպություններում։ Առաջիկայում կհրապարակվի մոնիթորինգի արդյունքների մասին «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց   իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը։           Ուղեցույցը մշակվել է […]

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2016-ի ապրիլին զոհված զիծառայողների ծնողներին բուժօգնության անժամկետ հավաստագրեր է տրամադրում

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում է 2016 թվականի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինառայողների ծնողներին սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրերի տրամադրման գործընթացը: Ծրագրի 2 փուլերի շրջանակում հավաստագրեր են տրամադրվել և սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման ու կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 40 զոհված զինծառայողների ծնողներ: Բժշկական կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված