Արթուրն ասաց՝ հերիք է մեծ-մեծ խոսեք, բողոքեք, գործ արեք. Դ. Սանասարյան /տեսանյութ/
Հանուն Հայաստանի փրկության ճակատն այսօր հերթական հանրահավաքն է կազմակերպել: Այսօրվա հանրահավաքը նվիրված է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակին:
Մասնակիցներից Դավիթ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Արթուր Սարգսյանը երբ հաց տարավ Սասնա ծռերին, միակն էր, ով ասաց՝ ով, եթե ոչ ես: «Մարդ, ով մարտահրավեր նետեց ոչ միայն իշխանություններին, այլև մեզ բոլորիս, ով ասաց, հերիք է մեծ-մեծ խոսեք, բողոքեք, գործ արեք, և այսօր ես հարց եմ տալիս՝ արդյոք հասկացել ենք, թե ինչ արեց Արթուրը: Վստահ չեմ, քանի դեռ այս հրապարակում այսքանով ենք, քանի դեռ մարդկանց եղանակն ու վախն է խանգարում, քանի դեռ հուսահատված ենք ամեն մեկս մեր պատճառով, վստահ չեմ, որ հասկացել ենք» ,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում: