14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Վարչատարածաքային բարեփոխումները Հայաստանում թևակոխում են ավարտական փուլ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ներկա է գտնվել Երևանում մարտի 15-16-ն անցկացվող ԵՄ Արևելյան գործընկե­րու­թյա­ն «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի  «Հանրային կառա­վարման բարեփոխումներ»  պանելի 14-րդ նիստին։ Ողջունելով պլատֆորմի մասնակիցներին`  փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների փուլերը, դրանց արդյունքում խոշորացված համայնքների քանակը, աշխարհագրությունը և կառուցվածքները, միջազգային […]

Սեֆիլյանի դեմ տրված ցուցմունքները հակասական են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով: Հայրապետյանը անդրադարձավ գործով ամբաստանյալ Հովհաննես […]

Ստամբուլի փողոցներից մեկը կվերանվանվի Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի Շիշլի շրջանի համայնքային խորհուրդը որոշում է ընդունել շրջանի փողոցներից մեկը վերանվանել Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի հիմնադիր և խմբագրապետ, 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի անունով: Որոշում է ընդունվել նաև մեկ փողոց էլ վերանվանել սպանված թուրք լրագրող Ուղուր Մումջուի անունով: Շիշլիի համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շրջանի «Ըշըք» փողոցը […]

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Լիբանանին աջակցությանը նվիրված միջազգային համաժողովին

Մարտի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հռոմում մասնակցեց Լիբանանին աջակցությանը նվիրված բարձրաստիճան միջազգային համաժողովին, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ էլ Ղեյտը, չորս տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ […]

«Սա տնաքանդություն է»

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գազոնների վրա կրպակներ են կառուցվում: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել է. «Ես կանգնած եմ Մալաթիա թաղամասի Րաֆֆու փողոցի գազոնի վրա ու նկարում եմ գազոնի շարունակության վրա մեծ թափով կառուցվող կրպակների շարքը: Այս կրպակների շինթույլտվությունները տրվել են […]

Եթե «Ելք»-ը փողոց դուրս չգա, բնականաբար, դրանով անուղղակիորեն աջակցում է Սերժ Սարգսյանին

Եթե «Ելք»-ը փողոց դուրս չգա, բնականաբար, դրանով անուղղակիորեն աջակցում է Սերժ Սարգսյանին, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Հարցին, որ եթե «Ելք»-ը չմիանա «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքային պայքարին, ապա անուղղակիորեն կաջակցի՞ Սերժ Սարգսյանին, ընդդիմադիր գործիչը պատասխանել է. «Բնականաբար, ակնհայտ չի՞, որ եթե դու քաղաքական պրոցեսին ոչ միայն չես մասնակցում, այլ մի […]

Նկատե՞լ եք ինչքան են շատացել վատ լուրերը

Նկատե՞լ եք ինչքան են շատացել վատ լուրերը հեռուստատեսությամբ: Գիտե՞ք, որ Աստվածաշնչում հստակ ուղեցույց կա, թե ինչպես պիտի ժողովուրդը վարվի համազգային աղետների ժամանակ: Հովելի մարգարեության 2րդ գխլում ասում է «Փո՛ղ զարկեք Սիոնի մեջ, ծոմի օ՛ր նշանակեցեք, պաղատա՛նք քարոզեցեք, հաւաքեցե՛ք ժողովրդին, սուրբ ժողո՛վ գումարեցեք…» (Հովել 2:15-16):   Արմեն Հարեյան

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արդիանա Հոբդարին (նստավայրը՝ Աթենք): Շնորհավորելով դեսպան Հոբդարիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ ակտիվություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նախագահը դեռևս բավարար չի համարել ամենատարբեր […]

Կտաքանա

Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 […]

13 տարվա ամուսնությունից հետո Դոնալդ Թրամփի որդին բաժանվում է կնոջից /ֆոտո/

Դոնալդ Թրամփ-կրտսերը՝ ԱՄՆ նախագահի որդին, ցանկանում է ամուսնալուծվել։ Համենայն դեպս՝ նման լուրեր են տարածվել ամերիկյան զլմ-ներում։ Թրամփ-կրտսերը կնոջ՝ Վանեսա Հեյդոնի հետ ամուսնացել է 2005-ին, նրանք 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում 5 երեխա են ունեցել։ Լրատվամիջոցները գրում են, որ 40-ամյա Թրամփը բաժանվում է կնոջից վերջինի երկարատեւ դեպրեսիայի պատճառով։ Պարզվում է, զույգն արդեն որոշ ժամանակ է՝ առանձին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված