01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հաց բերողը դամոկլյան սրի նման կախվեց այս իշխանությունների գլխին. Թ. Հովհաննիսյան

Նա դամոկլյան սրի նման կախվեց այս իշխանությունների գլխին, որովհետև ազնիվ էր և գիտեր՝ ինչ էր անում, իշխանությունները գիտեին, որ նրան կանգնեցնել չի լինի: Այսօր Հանուն Հայաստանի փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ ասաց ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը՝ խոսելով Հաց բերող Արթուր Հովհաննիսյանի մասին: Հիշեցնենք, որ այսօրվա հանարահավաք-երթը նրան է նվիրված:

Նրա ելույթից հետո կազմակերպիչները հաց բաժանեցին բոլորին, որը սիմվոլիկ բնույթ էր կրում:

Փաստաբան Արայիկ Պապյանն էլ ասաց, որ իր ընկերներից մեկի խոսքն է մեջբերում՝ Հաց բերողին սպանեցին հացկատակները, որը նա վերագրեց իշխանություններին: Ըստ նրա՝ Արթուր Սարգսյանին սպանեցին իշխանական պնակալեզները:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ Արթուրը մեսիջներ հղեց բոլորին, սակայն վերջում հանդիսացավ այս համակարգի զոհը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ