15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ովքե՞ր են երկնքում հզորները

Երեխաներիս բացատրում էի, թե ինչ է նշանակում Տեր Հիսուսի այն խոսքը, թե «երկնքի արքայությունը բռնադատվում է և հզորներն են հափշտակում այն» (Մթ. 11:12): Ովքե՞ր են երկնքում հզորները: Նրանք, ովքեր խոնարհ են, համբերատար են, ներողամիտ են, չեն նախանձում, չեն դատում, չեն մեծամտանում, սիրում են Աստծուն ու մարդկանց: Հեշտ ե՞ն այս բաները պահելը: Ոչ: Մեծ ուժ է […]

1-2 օրից լրջագույն խոսակցություն կունենանք կառավարության ծրագրի շուրջ. Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «1-2 օրից լրջագույն խոսակցություն կունենանք կառավարության ծրագրի շուրջ։ Մինչ այդ կուզենայի բարձրացնել առաջին հայացքից մանր թվացող, բայց իրականում կարևոր և հեշտ լուծելի մի քանի հարց։ 1. Դեպի ՀՀ թռչող և ՀՀ-ից թռչող ուղևորատար օդանավերում պարտադիր պետք է լինեն հայերեն լեզվով հայտարարություններ։ Այսօր Կիևից-երևան ուկրաինական МАУ ավիաընկերության […]

Հանձնաժողովը կայացրել է վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում

Ապրիլի 1-ից մայիսի 31–ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ: Իրականացված վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 26 որոշում: Վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում:  

Կարիքը չկա՞ր, որ Վեհափառն անդրադառնար պղծության քարոզին (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը տեղյակ չէ, թե արդյոք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստան հրավիրված ու բարձր մակարդակով դիմավորված աշխարհահռչակ Էլթոն Ջոնի հայտարարություններին համասեռամոլների մասին: «Մասնակիցը չեմ եղել հանդիպման, չգիտեմ՝ ինչ է քննարկվել»,-նշեց նա: Հարցին, թե չկա՞ր արդյոք անհրաժեշտություն, որպեսզի Վեհափառն […]

Ինչ չափանիշներով են առաջնորդվել մարզպետներ ընտրելիս

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այն չափանիշները, որոնցով ընտրվել են մարզպետները:  «Չափանիշները հետևյալն են՝ նրանք չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով: Այսինքն՝ պաշտոնյան այլևս պետք է Հայաստանում իմանա, որ իր դերակատարումն օրենքսվ սահմանված կարգով իր պարտականությունների կատարումն է: Այլևս Հայաստանում չի լինելու այնպես, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի, […]

Արմեն Սարգսյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակականությունը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:  Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը: Վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր և միջին […]

Նախագահ Սարգսյանն այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն: «Սոֆտ կոնստրակտ»-ը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող […]

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանն ազատ արձակվեց

Դատարան այսօր որոշում կայացրեց ազատ արձակել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանին:    Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ, Մանվել Աթոյանն ազատ արձակվեց 1 մլն դրամ գրավի դիմաց։

ՀՀԿ-ն ստորագրահավաք է անում. միացել է 8 պատգամավոր

ՀՀԿ խմբակցությունում ստորագրահավաք են անում Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու համար։ Նախաձեռնողն էլ Արարատի մարզից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն է։ Ստորագրահավաքին միացել են խմբակցության 8 պատգամավորներ՝ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը, Արայիկ Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը։ Հիշեցնենք, որ ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ