13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իշխանությունը մեծ գայթակղություն է

Միանգամայն անընդունելի է, երբ նոր իշխանություններին բացթողումներն ու սխալները մատնանշելիս ոմանք հակադարձում են այսպես. «Իսկ որ Սերժի ժամանակ այսպես էին անում՛»: Հայաստանում իշխանութունը փոխվել է (իհարկե, ոչ ամբողջությամբ): Ըստ այդմ, պետք է փոխվեն հասարակական ընկալումները, պետք է փոխվի պաշտոնյաների վարքագիծը:

Հայաստանում ապարատի դիկտատուրան պետք է վերջանա, ծառաայողական մեքենաներ Հայաստանում կարող են ունենալ 10 մարդ, ոչ ավել: Բենզինի հսկայական ծախսերը, թանկարժեք թռիչքները, անիմաստ գործուղումները պետք է բացառվեն:

Հակառակ դեպքում, մեր պետւթյունն ու հասարակությունը կվերադառնան նույն իրավիճակին, որտեղ գտնվում էին մինչև հեղափոխությունը: Պարզապես իշխանության դեմքերը փոխված կլինեն: Իշխանությունը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև մեծ գայթակղություն: Այդ գայթակղությանը դիմանալու համար ոչ միայն կամքի ուժ է անհրաժեշտ, այլև իրավական զսպումների և հասարակական վերահսկողության գործնական մեխանիզմներ: Անթույլատրելի է վարժվել գործել և ապրել՝ քամահրելով հասարակական կարծիքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ