15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

«Ամբողջ Մասիսն ա գալիս, պատասխան տվեք դե» (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ մի խումբ մասիսցիներ պահանջում են իրենց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել: Նրանք վրդովված են քաղաքապետի ձերբակալության փաստով: Հիշեցնենք, որ ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը:

Քաղաքապետարանում ստուգումներ սկսելու վերաբերյալ մեզ չեն հայտնել. Կամո Արեյան

«ԱԱԾ-ի իրավունքն է ցանկացած տեղ իրականացնել ստուգումներ, բայց քաղաքապետարանում ստուգումներ սկսելու վերաբերյալ մեզ չեն հայտնել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։   Հարցին, թե արդյոք նա մտավախություն չունի, որ ինքն ու քաղաքապետը չեն համապատասխանում նոր կառավարության պահանջներին, Արեյանը պատասխանեց.   «Ինքս ինձ միշտ պատկերացրել ու պատկերացնում եմ այդ գործում ու իմ […]

Կարծում եմ՝ մենք կունենանք բյուջե. նախարար

«Իդեալական կլիներ, որ որևէ արտոնություն որևէ մեկը չունենար, բայց արտոնություն չտրամադրելն էլ մյուս ծայրահեղությունն է»։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գյուղմթերքների դիմաց 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկելու մասին նախկինում եղած պայմանավորվածությանը։ Նա ընդգծեց, որ նախկինում ի պաշտոնե մասնակցություն չի ունեցել պայմանավորվածությունների ձեռքբերման և կատարման գործընթացներում։  Դիտարկմանը, որ իշխանությունները ցանկանում […]

Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  1-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: ԹԵՄԱ՝   Արցախում թավշյա հեղափոխություն իրականացնելու նպատակով ստեղծվել է  «Լույս Արցախին» նախաձեռնությունը.նման նախաձեռնության ներքաղաքական լարվածության վտանգներն ու հետեւանքները. սահմանային լարվածություն /Նախիջևան եւ Արենի/:

Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց

«Սասնա ծռեր»–ի գործով մեղադրվող Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում դատավորը մերժեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ այս որոշումը կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում: Նշենք, որ Վարդգես Գեւորգյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»–ին աջակցելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 9 կետով:  

Ամենաշատը մենք ենք պատժվել. Վարդան Ղուկասյան

«Ես վախենալու միայն մի բան ունեմ, որ ահեղ դատաստանի առաջ կանգնեմ։ Ինչ եղել է,  ամենաշատը մենք ենք պատժվել, իմ արածները չեմ կոծկել։ Իմ հարստությունը, որ ներկայացնում եք, շինծու է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Վարդան Ղուկասյանը  Վերջինս վստահ է, որ իր ունեցվածքի և իր հետ կապված միջադեպերի մասին հրապարակումները պատվերով են։ […]

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ»-ի ատրակցիոններն անցել են տեխնիկական փորձաքննություն. դրանք ենթակա են շահագործման

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 54-ն անցել են փորձագիտական եզրակացություն և պատրաստ են շահագործման: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: «Հայաստանում գրանցված է 135 ատրակցիոն, որոնցից վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 54-ը` 49-ը Երևանում, 5-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննությունները ընթացքի […]

Մի շարք միջոցառումներ են սպասվում

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 1-ից մեկնարկելու է մարզամշակութային միջոցառումների ծրագիր, որը ստացել է Երևանյան ամառ մարզամշակութային ծրագիր անվանումը: Քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մարզական ու մշակութային միջոցառումներն այս տարի շատ են, հատկապես հուլիսին են դրանք շատ լինելու: Հուլիսի 3-ին կայանալու է «Փորձիր քեզ» մարզական միջոցառում Ազատության հրապարակում, այնտեղ լինելու […]

Ինքնաձիգն ու փամփուշտները ինքնակամ ներկայացրեց իրավապահներին

Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնելու ուղղությամբ։ Արդյունքում՝ մայիսի 26-ին Սիսիանի մի բնակիչ ոստիկանություն էր ներկայացրել ԱԿ-74 ինքնաձիգ և 5,45մմ տրամաչափի 74 փամփուշտ։ Քաղաքացին հայտնել է, որ ինքնաձիգը գտել է 1992թ-ին, Արցախի Հանրապետության Գյուլիբեդ գյուղի ավերված տներից մեկում։ Իր հետ բերել էր, թաքցրել չօգտագործվող անասնագոմում ու մոռացել դրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ