12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տնօրենը մեկ օրում 326 մլն դրամ է հենց այնպես վերցրել. նախարար

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում աուդիտ կիրականացվի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սա տարօրինակ դեպք է, որ որևէ հիմնադրամի տնօրեն կարող է մեկ օրում 326 մլն դրամ հենց այնպես ստորագրել, որպես փոխառություն վերցնել, և հիմնադրամում երկու ամիս հետո հայտնաբերեն, որ նման մեծ գումար է հաշվեհամարից անհետացել: Սա իրավապահ մարմիները հիմա քննում են, բայց նախատեսում ենք անցկացնել հիմնադրամի խորհրդի նիստը, որտեղ կնախաձեռնվի հինադրամի աուդիտ:

Այս հիմնադրամը շուրջ երկու տասնամյակ եղել է ՀՀԿ մեջ երիտասարդների ներգրավման կաևորագույն օղակներից մեկը: Եվ որ ամենակարևորն է, չգիտեմ ինչ պայմանավորվածության արդյունքում համալսարանները հարյուրավոր միլիոն դրամներ են փոխանցել այդ հիմնադրամին»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ օրինակ՝ Երևանի պետական համալսարանը պետք է այս տարի 130 մլն դրամ փոխանցեր հիմնադրամին : 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ