28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սպիտակ մաշկը ավելի խոցելի է. մասնագետ

«Օզոնի ընդհանուր պարունակության  չափումներըբ կատարվում են Ամբերդ օթերևութաբանական կայանում: Չափումների արդյունքներում մենք ստանում ենք ինդեքսներ, որոնք տրվում են ամեն օր կանխատեսումների ձևով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտի ուսումնասիրության բաժնի պետ Աննա Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ Բնապահպանության նախարարությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումներից պաշտպանվելու համար:

Աննա Ծառուկյանը նշեց, որ վերջին տարիներին օզոնային շերտի ուսումնասիրություն, վիճակագրական տվյալների հաշվում չի եղել և ընդգծեց , որ դա ամենևին չի նշանակում թե դրանով մարդիկ չեն իրազեկվում պաշտպանվելու համար:

Նա նշեց, որ ամեն օր հիդրոմետ ծառայությունը քարտեզի վրա տալիս է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի արժեքները. «Երբ մարդու մաշկը սպիտակ է, ապա ավելի խոցելի է: 33 րոպե արևի տակ մնալուց հետո սպիտակ մաշկի վրա սկսում է արևայրուք առաջանալ»: 

Մասնագետի հավաստմամբ Երևանի համեմատ ավելի բարձր ինդեքսներ են գրացվել Սևանի  և Արմավիրի շրջանում:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ը  ՄԱԿ-ի կողմից նշվում է որպես շրջակա միջավայրի պահպանման համաշխարհային օր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ