12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռոնալդուն ասել է` որ դեպքում կմնա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կշարունակի ելույթները իսպանական գրանդում, եթե ակումբի ղեկավարությունը կատարի իր պահանջը, գրում է Cadena Cope-ը:

Աղբյուրը հայտնում է, որ 33-ամյա պորտուգալացին ցանկանում է տարեկան վաստակել 72 մլն. եվրո:

Եթե Ռոնալդուի պահանջը բավարարվի, ապա նա կերկարաձգի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ մինչև 2024 թվականը: Հարձակվողի ներկայիս պայմանագրի ժամկետը սպառվում է 2020/21 մրցաշրջանի ավարտին:

Հիշեցենք, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո Ռոնալդուն ակնարկել էր, որ կարող է լքել «սերուցքայիններին»: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում» կամ ՊՍԺ-ում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ