14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

«Կգան, կուտեն, կլափեն, կթափեն…». 250 հազար դոլար «միտքը վառ պահելու» համար. Իրատես

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աշխատանք չունեն ոչ թե որովհետև աշխատատեղ չկա, այլ որովհետև թամբալ են: Չգիտեին նաև, որ աղքատությունն իրենց գլխում է, դրա համար էլ ֆինանսապես անապահով են: Իրազեկ չէին, որ դրոշը պատին հենելու համար կարող են ծեփվել պատին, փռվել ասֆալտին կամ ի տես արար աշխարհի […]

Նախկին իշխանությունների հետ կապված ամեն ինչ մերժելը բավական ծանր է նստում Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա. Իրատես

Նախկին իշխանությունների հետ կապված ամեն ինչ մերժելը բավական ծանր է նստում Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա։ Երբ «հեղափոխությունից» հետո այն մարդիկ, որոնք երբևէ չէին էլ կարող երազել իշխանություն ունենալու մասին, ստանձնեցին այդ մեծ պատասխանատվությունն ու բեռը, թվաց, թե առաջին գործը քանդել-ջնջելն է այն ամենը, ինչը նախկինների հետ է կապված։ Նույն ձեռագիրն էր նաև փորձագիտական շրջանակների հետ […]

Յուղոտ պաշտոնը՝ վարչապետի ծանոթին. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր վարորդի մո­րաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն:  Հիշեցնենք, որ եր­կու շաբաթ առաջ Փաշինյանն այդ մաքսակետում կար­գադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաև մաքսատան պետը: Վարչապետի վարոր­դի մորաքրոջ տղան նոր Հայաստանում բավական արագ է պաշտոնի բարձրացում ստանում: Ավելի վաղ նա նշանակվել […]

Կառավարության աշխատակազմում արշալույսները խաղաղ չեն. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդա­լային թեմաներով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լար­ված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերու­թյունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես […]

«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը». Էդուարդ Շարմազանով

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  «Հասարակությունը Էյֆորիայի տակ ցնծում էր, ինչպես ցնծում էր ֆրանսիական հասարակությունը Յակոբինյանների իշխանության հաստատելու կամ գերմանական […]

«Դուք, պարոն քաղաքապետ, պատկերացնում ե՞ք Երևանի կառավարումն ինչ է». Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան բաղդասարյանն իր ֆեյսբուքայն էջում գրում է. «Քաղաքապետը՝ հիմնավորելով աղբահանող նոր մեքենաների ձեռքբերումը,ասում է ,որ եվրոպական քաղաքներն արդեն սկսել են մասնավորից ետ վերցնել աղբահանության գործառույթը։ Թեկուզ Մհեր Գրիգորյանը պատրաստ էր երդվել,որ դա Երևանի համար կլինի ավելի թանկ ու ավելի անորակ,նա մնաց անկոտրում։ Ես հարց ունեմ քաղաքապետին՝  Դուք համեմատել ե՞ք այդ նույն […]

Արտակարգ որոշում. Փաշինյանը տապալել է Սահմանադրական կարգը

Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը ուշագրավ որոշում ընդունեց, համաձայն որի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ, քանի որ այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հավաքել էր էլեկտրոնային քարտերը, կողմ քվեարկեց […]

Եւս 50 գործազուրկ

Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, որպեսզի լրացուցիչ այլ ծախսեր չանի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված