14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

«Ես ու Նարեն կոչ ենք անում բոլորին պատվաստվել». Արսեն Թորոսյան /տեսանյութ/

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դստեր՝ Նարեի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Իմունիզացիայի համաշխարհային շաբաթի մասին՝ կոչ անելով քաղաքացիներին պատվաստվել՝ հնարավոր բոլոր վարակներից խուսափելու համար:                    

ՀՀԿ-ական իշխանությունը առաջին իսկ օրից հրաժարվեց օրենքով սահմանված կարգով լեգիտիմ ուժ կիրառելու իր հնարավորություններից

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան հանրագրում ամփոփել է Հայաստանի վերջին մեկ տարվա ներքաղաքական կյանքը։ «1. Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից հասնել Երևան: Գործող իշխանությունների կողմից ստեղծված լիարժեք ժողովրդավարության պայմաններում, մի քանի մարդկանց կողմից սկսված սովորական քայլարշավը վերածվեց հանրային բնականոն կյանքի խաթարման, շանտաժի, որոշ դեպքերում նաև հակաօրինական գործողությունների: […]

Հին անձնագրերի ժամկետը երկարաձգվեց

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգվելու է: ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019թ. […]

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին նախագծին

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծին: Ապրիլի 22-ի նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պարզաբանեց, թե ում է տրամադրվելու աջակցությունը: «Աջակցության տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած […]

Ղարաբաղի հարցը ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին

Ախպե՛ր, բա դու առավոտվանից իրիկուն Եվրոպական ամբիոններից քեզ հռչակել ես` որպես ժողովրդի ընտրյալ, բա էդ Ղարաբաղի հարցը ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին։ Նիկո՛լ,Ղարաբաղի հարցի, ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության ամբողջ պատասխանատվությունը քո վրա է ու ժողովուրդը դա քեզ լիազորել է։ Աղվան Պողոսյան  

Հայկ Մարությանն օրակարգից հանեց Բաղրամյան 26-ի անվանափոխության հարցը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստին օրակարգից հանեց նախագահի նստավայրի անվանափոխության հարցը: Բաղրամյան 26-ում գտնվող նախագահի նստավայրի անվանափոխության հարցը վերաբերում է ոչ միայն երևանցիներին, ուստի պետք է հանրային քննարկում տեղի ունենա, այսպես պատճառաբանեց Հայկ Մարությանը: Հիշեցնենք, Երևանի ավագանու նիստի օրակարգում նախագահի նստավայրի անվանափոխության հարցով առաջարկվում էր Բաղրամյան 26-ին «Հանրապետության տուն» անունը:  

Ռուսաստանը Հայաստան է ուղարկելու 18 միավոր 4++ սերնդի Су-30СМ կործանիչներ

Էրեբունիում հիմա գտնվող МиГ-29 կործանիչներին փոխարինելու են 4++ սերնդի Су-30СМ կործանիչները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Ընդհանուր առմամբ Հայաստան է ուղարկվելու 18 միավոր Су-30СМ կործանիչ: Հայաստանում տեղակայված ավիաբազայի զինատեսակների թարմացումը սկսվելու է արդեն հաջորդ տարվանից: Կործանիչները Հայաստան կհասնեն երկու փուլով՝ 2020-21 թվականներին: Նախատեսվում է Су-30СМ-երով փոխարինել բոլոր 18 МиГ-29 կործանիչները, որոնցով […]

Նյարդերի պայքար է գնում՝ ով ինչքան կդիմանա. Իրատես

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում ամեն ինչ իրար է խառնել։ Եղած խնդիրներին գումարվել են նորերը, բոլորն սկսել են բոլորից զգուշանալ ու միմյանց կասկածել։ Այս վիճակն առկա է նաեւ ամենաբարձր մակարդակում։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Դավիթ Սանասարյանի գործը […]

Հիմա էլ Խաչատուր Սուքիասյանին. Ժամանակ

Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը: Թերթի տեղեկություններով՝ ավիակերոսինի ներմուծմամբ այլևս սկսել է զբաղվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը: Յուրաքանչյուր իշխանության օրոք այս ոլորտը ձեռքից ձեռք է անցել. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ավիոկերոսինի ներմուծման մենաշնորհը Միքայել Բաղդասարովինն էր, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք անցավ Բարսեղ Բեգլարյանին: Նոր իշխանությունը այս ոլորտը հանձնել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված