28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտակարգ որոշում. Փաշինյանը տապալել է Սահմանադրական կարգը

Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը ուշագրավ որոշում ընդունեց, համաձայն որի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ, քանի որ այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հավաքել էր էլեկտրոնային քարտերը, կողմ քվեարկեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Փոփոխված դրույթի համաձայն` եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները բացակայել են իրենց կամքից անկախ, և դրա հետևանքով քվորում չի եղել, ապա նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ կընդմիջվի: Եվ այս պարագայում նիստը նորից կշարունակվի միայն այդ խոչընդոտների վերացման պարագայում: 

Փոփոխությամբ խորհրդարանականները փորձում էին վիժեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի սցենարը, որը պատրաստվում էր ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով ճնշում գործադրել խորհրդարանի վրա, որպեսզի իր հրաժարականից հետո կազմակերպված 2 ընտրությանն էլ խորհրդարանական գործընկերները չմասնակցեին և չգնային արտահերթ խորհրդարանական ընտրության։

Փոփոխություններին կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հակահեղափոխականներ» անվանեց և իր կողմնակիցներին կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի:

Նույն գիշերը նա հայտարարեց կառավարությունում մյուս երկու կուսակցությունների՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչներին, այդ թվում՝ մարզպետներին, պաշտոնանկ անելու մասին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բնականաբար, հանրային մեծ ճնշման ներքո ոչ թե 21 օրվա ընթացքում ստորագրեց նախագիծը, այլ այն վիճարկեց Սահմանադրական դատարանում։Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնել է։ Այսօր ունենք այն, ինչ ունենք։
Նիկոլ Փաշինյանն իրականացրեց իր` «Կամ վարչապետ կլինեմ ես, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» ուլտիմատումը։ Իհարկե, սա ուշացած որոշում է այն առումով, որ Նիկոլ Փաշինյանի թիմը այլեւս իշխանություն է, քանզի ընտրությունները կայացան այդ նիստից երկու ամիս հետո։ Սակայն գլխավոր հարցն այն է՝ արդյոք եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդին չհաներ, չսպառնար խորհրդարանին, ՀՀ նախագահին, ապա այսօր կունենայինք այլ իրավիճակ։

Սա միեւնույն ժամանակ նշանակում է Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի տապալում։ «Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ այդ նախագծի շնորհիվ կարողացանք արձակել խորհրդարանը, որովհետև դեռ հեղափոխության օրերին հայտարարված էր, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կառավարությունն էլ ձևավորվելուց հետո ասել էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ինչը և եղավ։ Այդ նախագիծը մեր քաղաքական ուժի վրդովմունքը առաջացրել էր, և քաղաքացիներն էին դուրս եկել, մտել ԱԺ բակ»,- անդրադառնալով ՍԴ որոշմանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։«ՍԴ-ն կայացրել է վճիռը, ես՝ որպես քաղաքական գործիչ, դրա հետ կապված կարող եմ ունենալ վերաբերմունք, համարել լավ կամ վատ, բայց որպես ԱԺ նախագահ՝ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում»։Նա համաձայն չէ դիտարկմանը, որ ՀՀԿ-ն ճիշտ էր, իրենք սխալ։

Անի Սահակյան

Hayeli.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ