Ով հետևում է պոռնկությանն ու ցանկություններին, նա ուրացել է Քրիստոսին
«Մեզանից շատերն ասում են, թե՝ ո՞ւր են հալածանքները, որպեսզի վկայենք ու մեռնենք: Իսկ ես ասում եմ. վկայիր մտքով, մեռիր մեղքերի համար, սպանիր երկրավոր անդամներդ և դու կսրբվես մտքով ու [այդպես] կվկայես Քրիստոսին: Քրիստոսի սուրբ վկաները պատերազմում էին թագավորների և բռնակալ իշխանների դեմ, իսկ դու իբրև ոսոխ ունես մեղքերի [թագավոր] Սամայելին ու նրա իշխան չար դևերին: […]





































