15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ի՞նչ գաղտնի խումբ է հարցաքննում ապրիլյան պատերազմի մասնակիցներին: Ո՞վ է շտապում. 168 Ժամ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դեռ նոր-նոր պետք է սկսի իր գործառույթների կատարումը, սակայն ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին ամիսներ առաջ արդեն իսկ ինչ-որ մարդիկ սկսել են հարցաքննել, և հայտնի չէ՝ ովքե՞ր են նրանք, ո՞ւմ հրահանգով են գործել, ի՞նչ նպատակով և հարուցված ո՞ր քրեական գործի շրջանակներում: Հարցաքննություն իրականացնող անձինք ներկայացել են՝ իբրև Քննչական մարմնից, սկզբում […]

Ի՞նչ է կատարվում: «Կարմիր բլուրում» գերեզմաններ են պղծել

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը  լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ոստիկանություն»։ Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծվել են շիրմաքարեր։  «Եռաբլուրի» շիրմաքարերի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, […]

Քաղաքապեարանն առաջին դասարանցիներին պայուսակ չի նվիրի: Գումարն արդեն ծախսել են. Ժողովուրդ

Երևանի քաղաքապետարանն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի։ Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով։ Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է տանեն դպրոց՝ առաջին դասարան, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարներն այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց։ Այսինքն՝ շատերին նվեր պայուսակը […]

Զինվորին կախված են գտել

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ հայտնաբերվել է զինծառայող Սամվել Մեժլումյանի կախված դին։ «Ցավալի լուր.  Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին»,-նշել է ՊՆ խոսնակը։    

Երբ մարդիկ տենչում են ավելին ունենալ, չեն կարող հանգիստ ապրել եւ միշտ դժգոհում են

Մի փոքրիկ տղա տասը արծաթ ուներ: Երբ կորցնում է փողը, սկսում է լաց լինել: Մի բարի մարդ, տեսնելով, որ փոքրիկը լալիս է, խղճում է նրան եւ տասը արծաթ է տալիս, որ նա ուրախանա: Փոքրիկը ուրախանալու փոխարեն սկսում է աղիողորմ լալ: Մարդը զարմանքով հարցնում է, թե էլ ինչո՞ւ է լալիս: Տղան ասում է, որ եթե իր […]

Այդ կերպ Սահմանադրությանը կարող են վերաբերվել միայն սկսնակ քաղաքական գործիչները. Դավիթ Հարությունյան

Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կառավարության նախաձեռնության և Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ NEWS.am–ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ։ -Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների նպատակով հատուկ խումբ ձևավորելու կառավարության նախաձեռնության մասին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նպատակի պետք է ծառայի այն։ Ներկայումս երկրի հիմնադիր փաստաթուղթը վերափոխելու հրատապ անհրաժետություն տեսնու՞մ եք։  -Սահմանադրության վերափոխումը […]

Բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի՝ «Թուրք» մականվամբ եղբայրը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 6-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ այցելել են Օշական գյուղի Մաշտոցի փողոցի նրբանցքներից մեկի տուն և նշված տանը պատկանող նախկին գարեջրատան տարածքում հայտնաբերել են 3 հատ ծաղկաման։ Ինչպես հայտնում […]

Բա հետո՞…

Մի բան չեմ հասկանում, թե ո՞վ է կրելու ժողովրդին մինչև 2050 թվականը խոստացվող արդյունքները չապահովելու պատասխանատվությունը… Սա ի՞նչ աննախադեպ կանխատեսում է… Եվ, առհասարակ, անգամ գերզարգացած երկրներում նման խոստումներ չեն շռայլվում: Հա, կներեք, իսկ եթե սրանք ընդամենը բարի մտադրություններ են, ապա այդպիսիք կարող են ծագել յուրաքանչյուրիս գլխում… Բա հետո՞… ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է […]

NO COMMENT. լուսանկարներ Արցախից

Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը լուսանկարներ է հրապարակել Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ՝ դրանք մակագրելով հետևյալ տեքստով. NO COMMENT ԱԱՄ նախագահ, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր, իմ մարտական ընկեր՝ Սամվել Ջամիլի Կարապետյանի հետ:

«Եկեք դադարենք գովաբանել մեր նախնիներին եւ հարցնենք՝ ի՞նչ են նրանք մեզ ժառանգել». ո՞վ էր Նիկոլը մինչեւ հեղափոխությունը

«Եկեք դադարենք գովաբանել մեր նախնիներին եւ շատ պրագմատիկ հարց տանք՝ ի՞նչ են նրանք մեզ ժառանգել կամ ի՞նչ են թողել իրենցից հետո»: Հարցադրման հեղինակը ոչ ավել, ոչ պակաս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Միայն թե այն ժամանակ նա վարչապետ չէր, այլ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա համարող Լեւոն Տեր-Պետրոսյանի սանը: Եւ այսպես ներկայացնում ենք խմբագիր Նիկոլ Փաշինյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված