10 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետական միջոցառում է լինում, որի դահլիճում 10 մարդ է նստած, ուրեմն ինչո՞ւ է պետությունը փողը ծախսել. Փաշինյան

Մշակույթի ոլորտում մենք ունենք ոչ թե միջոցների, այլ գաղափարների խնդիր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք պետք է փոխենք մշակույթի ֆինանսավորման ձեւը, ֆինանսավորումը պետք է տրվի այն նախագծերին, որոնք իրենցից հավելյալ արժեք են ստեղծում եւ շարունակականություն են ապահովում»,-ասաց նախարարը:

Վարչապետը նշեց, որ իրենց քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի մարդու եւ մշակույթի միջեւ, մարդու եւ արվեստի միջեւ կապը ուժեղացելը: «Մենք երբեմն պետական ֆինանսավորվող միջոցառում ենք ունենում, որի դահլիճում 10 հոգի մարդ է նստած: Հարց՝ ինչո՞ւ է պետությունը այդ փողը ծախսել: Դա նշանակում է, որ կամ ներկայացումը լավը չի, կամ մենեջմենթը լավ չի կազմակերպվել»,-ասաց Փաշինյանը եւ նշեց, որ իրենք այս ուղերձը պետք է բոլոր մշակութային օջախներին հղեն, որ մարդկային հոսքը գնալով մեծանա:

«Ես չեմ ասում, որ նրանք պետք է ինքնաֆինանսավորվեն, բայց իրենց սեփական միջոցների մասնակցության չափն էլ պետք է մեծանա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ