06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մեր մի Պլանքաշ պաշտոնյա ռեստորաններից մեկում ամենաթանկ ճաշացանկն է պատվիրել ու պետության հաշվին 1,5-2 միլիոն հաշիվ փակել

Հայտնի իրադարձություններից հետո ինձ տարատեսակ չգաղտնազերծված տեղեկություններ են հասնում ու դրանցից մեկով ուզում եմ կիսվել: Ուրեմն ըստ իմ ունեցած տեղեկությունների մի Պլանքաշ պաշտոնյա, սեպտեմբեր ամսին (կոնկրետ օրը դեռ ճշտում եմ) իր գլխավորած պատվիրակության հետ գտնվելով մեկ այլ «պետության» տարածքում իրեն դրսևորել է գյոռմամիշագույնս:   Ըստ իմ աղբյուրի` պլանքաշ այդ պաշտոնյան ռեստորանի մենյուից այնպիսի ճաշացանկ է […]

Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին. Անժելա Սարգսյանը՝ Գայանե Ասլամազյանի մասին

«Հերիքա, հերիքա ինձ ուղարկեք նմանատիպ screenshotեր և տեքստեր, որ ուրախ եք։  Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։  Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։  Ոչ մեկս մաքուր չենք և ապահովվագրված չենք այս կյանքում։  Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ  դժվար է միայնակ կնոջ համար, 0-ից  կյանքը սկսելը։ Թող Աստված ողորմի բոլորիս…»:

«էս ա՞ ձեր տնտեսական հեղափոխությունը, 6 տոկոս մարդկանց վզին դնե՞լը: Սա ժողովրդին կլպելու միջոց է» /տեսանյութ/

«Ռեֆորմիստների» առաջնորդ Վահան Բաբայանը հարցնում է՝ էս ա՞ ձեր տնտեսական հեղափոխությունը. 6 տոկոս մարդկանց վզին դնելը: Անդրադառնալով կառավարության նոր նախագծին՝ առողջապահական 6 տոկոսանոց հարկատեսակին՝ /նախատեսվում է 2020թ.-ից-հեղ./որակյալ առողջապահություն ունենալու իշխանական մեկնաբանությանը, Բաբայանը նշում է, թե սա դեմագոգիա է, «ժողովրդին կլպելու» պարտադիր միջոց: «Ինչո՞ւ են պարտադիր հարկում, մնում է դիակիզարաններն էլ պարտադիր սարքեն, ասեն՝ զոռով դիակիզվեք: […]

Նիկոլ Փաշինյանը զարկ տվեց մի պրոցեսի, որ դեռ երկար տարիներ պետք է մաքրենք /տեսանյութ/

«Ադեկվատ» հ/կ նախաձեռնության անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը և Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են Նոր հարկատեսակի նախագծին, ըստ որի՝ կառավարությունը 2022 թվականից կսահմանի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով:  «Սոցիալական անհաշտությունը գնալով աճելու է եւ ավելի ու ավելի մեծ ցույցեր են լինելու: Անցած տարի Նիկոլ Փաշինյանը զարկ տվեց մի […]

ՀՀ քաղաքացիները մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ չկարողանալով գալ Հայաստան

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունը՝ Atlas Global-ը, հայտարարել է բոլոր ուղղություններով թռիչքները դադարեցնելու մասին: Տեղեկացնում է «Milliyet»-ը։: Չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը: Պատճառը Թուրքիայում տնտեսական վայրիվերումների պատճառով ընկերության ֆինանսական խնդիրներն են։ Ավիաընկերությունն այս մասին տեղյակ չի պահել ավիատոմսեր վաճառող ընկերություններին, և շատ ուղևորներ, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիներ, մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ չկարողանալով գալ Հայաստան։

Ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում եւ Շիրակի մարզում ձյուն է տեղում։ Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

Սիրելի մայրեր, տեր կանգնեք ձեր բալեքին, որովհետև կորստից հետո մենք անտեսվում ենք կառավարության կողմից. Որդեկորույս մայրերը կրկին կառավարության մոտ են

Սեւազգեստ մայրերը դարձյալ կառավարության մոտ են: Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել այն փաստաթուղթը, որով մարտի 1-ի զոհերի հարազատներին պետական բյուջեից հատկացվել է 30 մլն դրամ։ Վերջիններս դիմել էին կառավարությանը, որպեսզի կիրառվեն չափորոշիչներ. «Որ չափորոշիչով Մարտի 1-ի զոհերի համար տրամադրել են 30 միլիոն դրամ, նույն չափորոշիչը թող կիրառեն զոհվածների մայրերի մասով: Արդեն անցել է […]

Շաբաթ օրը դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված