06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Աղոթք նեղության ժամին

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար:Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին: Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից: Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյաններից […]

«Այսօր պայթեց Փաշինյանի հերթական սուտ խոստումը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պայթեց Փաշինյանի հերթական սուտ խոստումը Փաշինյանի «ինքնիշխան ու հպարտ» քաղաքականության արդյունքում 2018-ի նոյեմբերի 2-ին Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Տարօրինակ է, Հայաստանի վարչապետն այսօր արդեն «գլուխ է գովում», թե ՀԱՊԿ-ում միաձայն որոշել են 2020թ. հունվարի մեկից Բելառուսի ներկայացուցչին հաստատել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Հ.Գ. […]

Էն նավը, որով պիտի լողայի, խորտակվեց օտար ծովերում…

Ջնջվող գծեր  -1- Մոխիրը քչփորեցի, մեջը ոսկորներս գտա, մինչեւ վերջ չէին այրվել: Լուցկին վառեցի, տակը թուղթ դրեցի, կպցրի: Կիսատ գործեր չեմ սիրում: –2- Ամենաանպատեհ պահին գալիս է երջանկությունը: Երբ այլեւս չես սպասում, Երբ հավաքում ես իրերդ, որ մեկնես, Երբ բժիշկները վերջնական եզրակացության են գալիս, որ անբուժելի ես, Երբ բոլորը լքել են, ոչ մեկը չի ուզում […]

«Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն «Կամազ»-ներով «վճարել է» շինթույլտվության դիմաց. Ռուսլան Բաղդասարյան

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ խնդրել էի Դավիթ Խաժակյանին մի հարց ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին իմ կողմից՝ արդյոք ճի՞շտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 «Կամազ»՝ շինթույլտվությունը ստանալու համար։ Այսօր քաղաքապետարանը հրապարակեց աղբատար մեքենաների նվիրատուների ցուցակը, որտեղ ամենից շռայլ նվիրատուն՝ 14 «Կամազ», «Ն […]

Արարատ Միրզոյանի հայտարարությունը

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի հրաժարականի դիմումի մասին. ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:        

«Հայաստանում չկա քաղաքական օրակարգ». Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի մանրամասների, դրա շուրջ հնչած քննադատությունների մասին։ Արմեն Աշոտյանի խոսքով` Զագրեբում ԵԺԿ-ի համագումարում, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթը շատ սուր ու բուռն է քննարկվում, քանի որ Հայաստանում չկա քաղաքական օրակարգ։ «Սերժ Սարգսյանի ելույթը դարձավ ներքաղաքական օրակարգի կարևորագույն հանգույցներից մեկը։ Մեզ […]

Ինչ է ասում ռուսական մամուլը Աշոտ Կարապետյանի մահվան մասին /տեսանյութ/

 Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ռուսաստանի շենքերից մեկում գազի պայթյունից տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։ Այս դեպքի մասին ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» գարեջրային ընկերության […]

Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված