Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է մանիպուլյատիվ քայլերի, ճնշումների. Փաստաբանական թիմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել ոստիկանության տարածած տեսանյութի կապակցությամբ, որում մասնավորապես նշվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել: «ՀՀ ոստիկանությունն այսօր տեսանյութ է տարածել, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից […]




































