17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փնտրում եմ և ոչ մի «համապատասխան» հոդված չեմ գտնում․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Փնտրում եմ ու ոչ մի «համապատասխան» հոդված չեմ գտնում։

ԱԱԾ հրապարակած նյութից կարելի է ենթադրել, որ քրօր 226 հոդվածով է քրգործը հարուցված («ազգային … թշնամանք հարուցելը»), և այդ չիդենտիֆիկացված սուբյեկտը կասկածվում է 226-ի օժանդակության համար։ Օրինակ՝ «միջոց, գործիք» տրամադրելով (տվյալ դեպքում տեսականորեն «միջոցը» կարող է լինել կեղծ լուրը) օժանդակել է հայերիս նկատմամբ ազգային թշնամանքի հարուցմանը։

Բայց դա էլ չի «կպնում», որովհետև իրավապահ մարմինները, ըստ տեսանյութի իմ ընկալման, չեն պնդում, որ ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային «կեղծ լուր» տրամադրելով օժանդակելու հարցում սուբյեկտը դրսևորել է դիտավորություն։ Սուբյեկտը (կամ որպես սուբյեկտ հանդես եկող անձը) նույնպես պնդում է, որ ազգային թշնամանքի տարածման հարցում ԴԻՏԱՎՈՐՈւԹՅՈւՆ չի ունեցել։

Իսկ օժանդակությունը կարող է կատարվել միայն դիտավորությամբ։ Անզգուշությամբ չի կարող։ Սա աքսեոմա է։

Մի խոսքով, չի կպնում։ Կկպնի միայն այն դեպքում, եթե մեր իրավապահները պնդեն, որ եղել է դիտավորություն։ Այսինքն սուբյեկտը գիտակցել է, որ կեղծ լուրով «միջոց» կամ «գործիք» է տրամադրում թշնամուն՝ հայերի նկատմամբ ազգային թշնամանք հարուցելու համար, և ցանկացել է դա։ Այ այդ դեպքում կստացվի։ Հակառակ դեպքում՝ չի ստացվում (եթե գործընկեր իրավաբանները այլ վերլուծություն ունեն, եկեք քննարկենք):

Մի բան էլ։ Եթե դու իրավապահ մարմնի տրամադրության տակ ես և փաստաբանի հետ չես, ապա ցանկացած հայտարարություն սկզբունքորեն վիճարկելի է և կարող է հաստատվել միայն այլ ծանրակշիռ ապացույցների բավարար համակցությամբ։ Սա էլ է աքսեոմա»,- գրել  է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ