12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Ո՞ւմ էիք խոստացել, որ չեք խփելու ադրբեջանական նավթագազամուղներին և ինչի՞ դիմաց…»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Եթե հայրենի հողից նույնքան կառչած լինեիք, որքան հիմա ձեր պաշտոններից եք փորձում կառչել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Եթե պետությունն այնքան սիրեիք, որքան ձեր արտոնություններն ենք սիրում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Եթե դիվանագիտության […]

Դու ինձնից հարցրե՞լ ես, որ Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին. Դադիվանքի վանահայրը՝ Փաշինյանին

Նիկոլի՜կ, դու ինձնից հարցրե՞լ ես, որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին, մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին, դրախտավայր Արցախ աշխարը հանձնես թուրքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: «Դու ո՞վ ես: Աստված քեզ դատավոր», – նշել է նա։

«Նոր օրակարգ է ձեւավորվել». Արցախի նախագահը ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին հրավիրում է Ստեփանակերտ

Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձեւավորել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու եւ եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու եւ տեղում քննարկումներ ծավալելու համար: […]

Նոյեմբերի 11-ին հանրահավաք՝ Ազատության հրապարակում. 17 կուսակցությունների խորհրդի հայտարարությունը

17 կուսակցությունների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է․ ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում […]

Շուշին ազատագրած գեներալին չեն բարեհաճել տեղեկացնել Ադրբեջանի հետ ստորագրմանը պատրաստվող հայտարարության մասին

Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որի անունն անխզելիորեն կապված է 1992-ի մայիսին Շուշիի ազատագրման օպերացիայի հետ, ինչպես եւ հայ հասարակությունը, տեղյակ չէր Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրման պատրաստվող հայտարարությանը: Նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսին հարցին` արդյո՞ք տեղյակ էր Նիկոլ Փաշինյանի համապատասխան մտադրության մասին, գեներալը բացասական պատասխան տվեց: «Առաջին օրվանից մինչ օրս մենք […]

Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը. պաշտոնական

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական […]

Դու թուրքին հանձնեցիր Հայաստանը, հասկանո՞ւմ ես, էս ի՞նչ արեցիր. Անահիտ Բախշյանը՝ վարչապետին

Նիկոլ, չփորձե՛ս մեղքը բանակի վրա գցել, չփորձե՛ս, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Խելացի մարդկանց չէիր լսում, իսկ ես՝ հիմարս, քեզ հավատում էի, դու ո՞նց ստորագրեցիր այդ անպատիվ թուղթը, ինչո՞ւ դրանից առաջ լայվ չմտար, չասեցիր, թե ինչ է կատարվում քո շուրջը, ո՞նց առանց խորհրդարանի որոշման, առանց նախագահին տեղեկացնելու ստորագրեցիր, ո՞վ էր […]

«ՌԴ-ն սպասում է Հայաստանի օդային տարածքում խոցված Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետաքննության արդյունքներին». Զախարովա

Հայաստանի օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն օպերատիվ հետաքննությունից հետո։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում։ «Մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք արագ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության վրա։ Երբ հետաքննությունն ավարտվի, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչպես է […]

Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին

«Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես» , – ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:   «Թե բա՝ զինված ուժերի զեկույցների հիման վրա եմ որոշում կայացրել։   Բա ինչի՞ որոշում չէիր կայացնում մի 40 օր առաջ, երբ սկսեցիր կարգավորման առաջին առաջարկները ստանալ ու լրիվ այլ բովանդակության մեջ՝ ԱԳՆ-ի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված