12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և Հայկ Մամիջանյանի հետ

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ

Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների […]

«Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, Արցախի հետ 42 հազար քառ. կմ էր, այդ Հայաստանն այլևս չկա». Մարուքյանն ասում է՝ պահանջելու են վարչապետի հրաժարականը

Ռազմական դրությունը հանելուց հետո, հաջորդ պահանջը վարչապետի հրաժարականն է լինենլու, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ այն, որ հայ ազգը չի կարող պատվել, միանշանակ է: Ասում է՝ հայ ազգը չի պարտվել, պարտվել է երկրի առաջնորդը. «Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ և պարտված առաջնորդը պետք է հեռանա, […]

Էս պահին բոլոր քաղաքական ուժեր, բոլոր, պետք է կանխեն քաղաքացիական բախումները. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս պահին բոլոր քաղաքական ուժեր, բոլոր, պետք է կանխեն քաղաքացիական բախումները․․․ Լրջացեք․․․ Հասկացեք, հիմա էլ դա ներսում է ուզում մեր ժողովրդին գլխատել․․․ Չի կարելի ավելի սրել իրավիճակը․․․ Խնդրում եմ, ամեն ինչ անել, որ կանխվեն բախումները․․․»:

«Միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Անսահման ցավն ու զայրույթն է պատել մեր ժողովրդի լավագույն մասին։   Սեփական ժողովրդին տարիներով խաբողը՝ սեփական ժողովրդի դատաստանով է դատվելու։   Միթե՞ սրա մասին չէինք խոսում վերջին տարիներին, միթե՞ սա չէր լինելու դիլետանտների կառավարման արդյունքը, միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի»։

Պահի հրամայականը․ Լևոն Տեր–Պետրոսյան

Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։   Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր […]

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը միանում Հայաստանի քաղաքական ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ Արդեն 45 օր է Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: 45 օր շարունակ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով, Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի հետ մեկտեղ, Արցախի և Հայաստանի իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն […]

«Պարտվե՞լ ենք. Ոչ»․ Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեղավորները պետք է պատժվե՞ն. Միանշանակ: Ով, որտեղ, ինչ ճամբարում էլ լինի, պիտի պատժվեն: Եթե ես էլ եմ մեղավոր՝ ես էլ պետք է պատժվեմ, չնայած հավատացած եմ, որ պատերազմի շարունակությունը կործանարար էր լինելու: Պարտվե՞լ ենք. Ոչ: Հաջողել ենք չպարտվել, որովհետև պարտությունը, շատերիս ընկալմամբ, երկրորդ […]

Ղարաբաղ է մեկնել ռուսական խաղաղապահների 15-րդ ինքնաթիռը

Ռուսական խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: «Խաղաղապահներով Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ուլիանովսկից թռել է: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցներ և զրահամեքենաներ»,-ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություն էին ձեռք բերել պատերազմը դադարեցնելու մասին: Համաձայնության բաղադրիչներից է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված