25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն. դա կապահովի մեր երկրի ներքին անվտանգությունը. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է.

«Երեկվանից Փաշինյանի հրահանգով սկսվել են ձերբակալություններ։ Սա իշխանության միակ արձագանքն էր ստեղծված բարդագույն իրավիճակին և հասկանալի է, որ ընդամենը մոտեցնելու է իշխանության տրամաբանական վախճանը։

Պրոցեսն իրավական չէ։ Փաշինյանի անօրինական հրահանգներին ենթարկվելուց առաջ իրավապահները պետք է գնահատեն իրենց գործողությունները։ Սա նրանց մասնակից է դարձնում հայրենիքը հանձնելու անպատիվ գործին։

Ուզում եմ դիմել ժողովրդին բռնության ենթարկող ոստիկաններին: Մարդիկ պայքարում են իրենց հայրենիքի համար։ Դուք ում դեմ կամ ինչի համար եք պայքարում։ Դուք չպետք է կաշկանդված լինեք անօրինական հրահանգներով։

Ուզում եմ դիմել իմ գործընկեր փաստաբաններին։

Հարգելի փաստաբաններ, այստեղ այլևս դատավարական պրոցեսներ չեն ընթանում։ Պետք չեն անդեմ հայտարարություններ «ՀՔԾ քննիչ», «ԱԱԾ աշխատակից», «Դատավոր»։ Հասարակությունը պետք է իմանա ում համար է իր «ընտանիք պահելու» արդարացումը ավելի կարևոր, քան երկրի ճակատագիրը։ Հասարակությունը պետք է իմանա ովքեր են իրենց պաշտոնները պահելու համար մասնակից դառնում հակաօրինական պրոցեսներին։ Հասարակությունը պետք է իմանա նրանց անունները։

 

Հիմա պետք է անվանապես ասել, որ քննիչը, որ դատավորն է անօրինական գործողություններ կատարում՝ Վանեցյանի, Ծառուկյանի, Սաղաթելյանի և մյուսների դեմ։ Եվ այդ մարդիկ պետք է իմանան, որ անհատական պատասխանատվության են ենթարկվելու՝ այս ճակատագրական պահին անօրինականություններ անելու համար։ Հերիք է ամեն ինչ արդարացնել «տուն պահելու» կամ «համակարգի մարդ» լինելու կեղծ արդարացումներով։ Կա՛մ անում ես անարդարություն ու մաս կազմում դավաճանությանը, կա՛մ մնում ես մարդ ու սպա։

Բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Դա կապահովի մեր երկրի ներքին անվտանգությունը և հնարավորություն կստեղծի այս բարդ իրավիճակից լուծումներ գտնելու համար»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ