28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը թուրքի առաջ ծնկած, խայտառակ պայմաններով կապիտուլյացիան ստորագրած ղեկավար է, որը իրավունք չունի շարունակելու պաշտոնավարումը. «Հայրենիք» կուսակցություն

Քիչ առաջ խոսեց դավաճան Նիկոլ Փաշինյանը, որը ինչպես 2.5 տարի, այնպես էլ 44 օր ստեց ծայրից ծայր։ Նույնիսկ չենք անդրադառնում դավաճանի ասածներին, որովհետև դրա ժամանակը չկա։ Դրան կանդրադառնանք 3 օր անց։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝

Հարգելի՛ հայրենակիցներ, մարդի՛կ, որոնք ցավից դեռ չեն կարողանում մտածել կամ արդեն գոռում են այդ նույն ցավից, փորձե՛ք հասկանալ և ընկալել մեր խոսքը:

Մենք հայրենիք ենք կորցնում, ու դա հասկանում են շատերը, որոնք ուշադիր կարդացել են հայտնի հայտարարությունը։ Բայց նույնիսկ այժմ կա լուծում։ Վիճակն անելանելի չէ։ Դեռ կա հնարավորություն առանց պատերազմի փոքրիշատե մեղմել իրավիճակը և այս խայտառակ պայմանավորվածությունները։

1. Դեռ ունենք շանս՝ փոխելու Նիկոլի ստորագրած դավաճանական խայտառակ փաստաթուղթը:

2. Դեռ մինչև նոյեմբերի 15-ը կարելի է բանակցել և փորձել հնարավորինս հասնել բարելավումների Հադրութ քաղաքի և շրջանի, Մարտունու շրջանի կորցրած հատվածների, Շուշիի, Արցախի կարգավիճակի հարցը քննարկման դաշտ վերադարձնելու հարցերով, ինչպես նաև հստակորեն ամրագրել Արցախի անվտանգության, միջազգային նորմերին համապատասխան՝ մարդկանց անվտանգության և սեփականության հետ կապված իրավունքների պաշտպանության հարցերը:

3. Դեռ հնարավոր է ամրագրել և երաշխավորության հիմք ստանալ Ն. Փաշինյանի դավաճանական ստորագրությամբ հանձնված տարածքների պատմամշակութային մեր կոթողների և գերեզմանների անվտանգության հարցով:

4. Ամենակարևորը՝ դեռ կարող ենք Նիկոլի ստորագրած այս խայտառակ քարտեզից իսպառ ջնջել բոլոր հիշատակումները Հայաստանի Հանրապետության հետ կապված՝ ոչ մի Մեղրի ու ոչ մի ճանապարհ Մեղրիով:

5. Վերջապես՝ դեռ կարելի է ապահովագրել Արցախի բնակչությանը և ՀՀ-ին ապագայում, ավելի ճիշտ՝ արդեն ներկայում թշնամու երկրի նկատմամբ որևէ գույքային ու ֆինանսական պարտավորությունից, ինչի գործընթացը նրանք արդեն սկսել են` ցանկանալով մեծ ֆինանսական պարտավորություն դնել ՀՀ-ի վրա:

Ցավում ենք բոլոր նրանց համար, ովքեր հավատացին Նիկոլին և նրան հայրենիք վստահեցին: Իսկ նա կործանեց ամեն ինչ և մեր հայրենիքի մի հատվածը նվիրեց թուրքին: Նրա քայլերը ցույց տվեցին դավաճանի իրական դեմքը:

Փաստ է, որ երկրի ներկայիս վարչապետը չունի ո՛չ փորձ, ո՛չ կարողություն, ո՛չ էլ, պարզվում է, ցանկություն ինչ-որ բան փոխելու: Նիկոլ Փաշինյանն ինքը թուրքի առաջ ծնկած, հերոս տղաների կյանքն ու արժանապատվությունը գետնով տված ու խայտառակ պայմաններով կապիտուլյացիան ստորագրած «ղեկավար» է, որը բարոյական իրավունք չունի անգամ շարունակելու պաշտոնավարումը: Ոչ ոք, լսու՞մ եք, ոչ ոք հաշվի չի նստի նման պարտված, բարոյական բոլոր նորմերն անցած մեկի հետ:

Սթափ, գոնե կյանքում մի անգամ սթափ դատենք ու փորձենք փրկել հայրենիքը, քանի դեռ կա հնարավորություն ու գոնե մի քիչ ժամանակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ