18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Առաջարկում եմ Իսրայելին այդ մարդասիրական օգնությունն ուղարկել ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում հասկացրել է, որ Հայաստանն այժմ չի կարող ընդունել Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնությունը: «Հումանիտար օգնությունը վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործում են խաղաղ քաղաքացիական անձանց հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», – ասել է […]

Իրական թշնամուն թողած ձեր ազգակիցների մեջ, ձեր կողքին դավաճաններ մի փնտրեք․ Վազգեն Սարգսյան

«Հարկավոր է և՛ս մի արթնացում, և՛ս մի հարված: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից՝ փորձառուներից, որոնք գնալու են և կռվելու ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և ապրելու հավանականությունը 50/50 է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և կարողացանք 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք» […]

Այս պայքարում Տիրոջ զորկացության ներկայությունը կա։ ԱԹՍ-ի չպայթած արկից հրաշքով փրկված Դավիթ սարկավագին նոր ավտոմեքենա նվիրեցին /տեսանյութ/

ԱԹՍ-ի չպայթած արկից հրաշքով փրկված Դավիթ սարկավագին նոր ավտոմեքենա նվիրեցին Մեղրիին հարակից Նռնաձոր համայնքում ԱԹՍ-ի արկն ընկել էր գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյան մեքենայի վրա, բայց չէր պայթել։ Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում սարկավագին դիմավորեցին անակնկալ նվերով՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը նրան նոր ավտոմեքենա նվիրեց:

Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայի սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Արմենպրեսի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում են տեղական լրատվամիջոցները: Հաղորդվում է 7 զոհի մասին:  Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ հարձակվողներից մեկը սպանվել է: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի […]

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով […]

Նախորդ 2,5 տարում Հայաստանի բյուջեն, այդպես էլ «հեղափոխական» զարգացում չունենալով, թևակոխեց վիրուսի ստեղծած ճահիճը․ Իրատես

Երեկ խորհրդարանը սկսեց 2021-ի բյուջեի նախագծի քննարկումները։ ՈՒ մինչ պաշտոնյաները երկրի ֆինանսատնտեսական թիվ մեկ փաստաթղթում առկա անորոշությունը բացատրում էին ռազմական իրավիճակով, պետք է նկատել, որ մինչ այդ էլ մեկ այլ անտեսանելի թշնամի՝ կորոնավիրուսը, խոշոր հարված էր հասցրել տնտեսությանը։ Հարված հարվածի հետևից եկավ, ու հիմա, ինչպես պատասխանատուներն են պնդում, բավական բարդ տարի ենք ունենալու։ «Ակնհայտ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված