ԱԱԾ պահեստազորային գնդապետների և գեներալների կոչ–հայտարարությունը
Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ծավալվող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին և ներքին անվտանգության սպառնալիքներն ուժգին և ակներև են դառնում: Զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը, հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացն ու պաշտպանությունը, Արցախի Հանրապետությունում հակառակորդի հետ դեռևս տեղ-տեղ բռնկվող […]





































