05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զինվորականությանը հրամայվել է մինչև ուրբաթ օրը՝ ժամը 17։00-ը, նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից․ Կապանի քաղաքապետ․ Փաստինֆո

«Զինվորականությանը հրամայվել է մինչև ուրբաթ օրը՝ ժամը 17։00-ը, նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: Հրամանն իջեցվել է ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

«Սա մեր իշխանությունների կողմից վարվող բանակցությունների ձախողման արդյունք է: Բազմաթիվ անգամ եմ խոսել իշխանությունների հետ, անգամ մամուլով բարձրաձայնել եմ սրա մասին, քանի անգամ հայտնել եմ՝ առանց մեզ ինքնուրույն որոշումներ չկայացնեք, բանակցություններում հաշվի կառնեք մեր կարծիքը, կքննարկեք մեզ հետ, սակայն ոչ մեկը չարձագանքեց»,- ասաց Կապանի համայնքապետը:

Գևորգ Փարսյանը ասում է՝ եթե սահմանն անցնի նախկին ԽՍՀՄ-ի սահմաններով, դա անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնելու։

«Կապան համայնքի վարչական շրջաններից, որտեղ մենք կանգնած ենք՝ անվտանգության գոտին ապահովելու համար, այդ բոլոր հատվածներից ասել են նահանջեք մինչև վարչական սահմաններ, դա ԽՍՀՄ տարիներին հաստատված ՀՀ սահմաններն են»,-ասաց Փարսյանը:

Համայնքապետի տեղեկություններով՝ Կապան-Գորիս ավտոճանապարհը ևս մաս-մաս դուրս է գալու մեր սահմաններից, իսկ այդ հատվածներում էլ տեղակայվելու են ռուս և հայ սահմանապահներ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ