10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Չեզոք լինելը նշանակում է հնարավորություն տալ անհայրենիքների այս խմբին թշնամուն զիջել հայրենիքի մնացած մասը։ Դատախազները պատրաստվում են հայտարարություն անել․ Ժողովուրդ

Օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները եւս խաղաղ չեն, եւ շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել: Եվ, ահա, օրաթերթի ձեռքում է հայտնվել դատախազների հայտարարության տեքստը: Ստորեւ ներկայացնում ենք դատախազների հայտարարությունից մի հատված. […]

Վարչապետը հանձնարարել է իմքայլականներին դուրս գալ թաքստոցներից ու շփվել մարդկանց հետ․ Հրապարակ

Երեկ առավոտ կանուխ ԱԺ «Իմ քայլը» նիստ է հրավիրել։ Խմբակցության ղեկավարը պատգամավորներին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը, այն է՝ բոլորը մեկ մարդու պես դուրս գան իրենց թաքստոցներից, շփվեն մարդկանց հետ, խոսեն իրենց անելիքների մասին, բացատրեն, որ իշխանությունն այս պատերազմում մեղք չունի, ճիշտ հակառակը՝ հայտնի փաստաթղթով հազարավոր կյանքեր են փրկվել։ Ասվել է, որ պատգամավորներն իրենց մարզերում, […]

Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին (ճանապարհային քարտեզ)

Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին (ճանապարհային քարտեզ) ——————————— Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանն առնվազն պետք է հրաժարական տար (կար նաև ինքնակամ ձևով կյանքից հեռանալու տարբերակը, բայց դա իր դեպքում հավանական չէ, քանզի փորձը ցույց է տվել, որ ինքն ունակ է զոհելու ուրիշներին, բայց ոչ զոհվելու)։ Նիկոլը հրաժարական չի տալիս։ Վախից, թե այլ մոտիվացիայով, էական չէ։ Մնում է […]

«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 44 հայ գերիներին տեղափոխող օդանավը /տեսանյութ/

«Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Հայ գերիներին դիմավորում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Հայաստան են վերադարձվել ընդհանուր 44 գերի, որոնցից 4 զինծառայող, գերեվարված մինչև 27.09.20թ 1 քաղաքացիական, գերեվարված մինչև 27.09.20թ. 26 զինծառայող, գերեվարված 27.09.20թ.-ից հետո 12 քաղաքացիական, գերեվարված 27.09.20թ.-ից հետո

Հարգելի դատախազներ, ձեռնպահ մնացեք դավաճանների կողմից տրվելիք ապօրինի հրամաններ կատարելուց. Գեւորգ Կոստանյան

Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գեւորգ Կոստանյանը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր կոչն է հղել դատախազներին։ Իր կոչում նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի դատախազներ, Ես միշտ ձեզ կոչ եմ արել զերծ մնալ քաղաքական գործընթացներին որեւէ կերպ միջամտելուց կամ մասնակցություն ունենալուց: Հիմա, առավելեւս, չեմ կարող կոչ անել մասնակցելու քաղաքական գործընթացներին: Վստահ եմ, դուք, ինչպես ես, եւ […]

Րոպեներ հետո անձամբ կդիմավորեմ Երեւանում հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին. Արայիկ Հարությունյան

Րոպեներ հետո Երեւանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը. նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետեւանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն […]

Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021-ի համար նախատեսվել է շուրջ 1 միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ

Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժաղովի այն նիստը, որում քննարկվում էր 2021 թվականի քաղաքի բյուջեն և հարակից այլ նախագծեր: Տարվա մեջ սա ավագանու կարևորագույն որոշելիք հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Նիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ես էի: Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը Իմ Քայլը խմբակցության ներկայացուցիչներն են: Այսքանն […]

Արամ Ա-ն կոչ է անում տոնական ծախսերն ու նվերները հատկացնել արցախցի կարիքավոր մանուկներին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել, որում ասվում է. «Քորոնա ժահրին ու տնտեսական դժվարության ստեղծած տխուր պայմանների մեջ, ողջ մարդկությունը կպատրաստվի նշելու Նոր Տարին։ Հիշյալ տագնապներուն առընթեր, Արցախի պատերազմին առաջացած ցնցումը ահավոր է մեր ժողովուրդի ու հատկապես Արցախի մեր ազգակիցներուն համար։ Արդ, մեկնելով մեր քրիստոնեական ու ազգային նախանձախնդրութենէն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ […]

«Փաշինյանը հայտարարված երթի մասնակիցներին ներկայացնելու է որպես իր աջակից, ողբերգության վրա խաղալն անհնար է ընկալել». Շուշան Պետրոսյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց ժողովրդի հետ» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարվելու, ինչպես նաև հիշատակի երթ է կազմակերպվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր:  Այսօր ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանը մտավախություն հայտնեց, որ երթի մասնակիցները կարող են ներկայացվել՝ որպես Նիկոլ Փաշինյանի աջակիցներ: «Բնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ