10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա. Վազգեն Մանուկյան

Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա, «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Այդպիսի տարբերակ չկա», – ասաց Մանուկյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը չի տեսնում ժողովրդի բավարար կամարտահայտություն, որպեսզի հեռանա, Մանուկյանն արձագանքեց.  «Դե ինքը շատ բան չի տեսնում, ինքը էնքան բան չտեսավ, որ մեր երկիրը կործանեց»։  

«Ես քո …, մեր երեխաների արյունը վաճառող թուրքի…». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայ երեխային 2014-ին սպանած վիժվածքներին Հայաստանին դավաճանած մյուս վիժվածքը հանձնեց Ալիեւին։ Ես քո …, մեր երեխաների արյունը վաճառող թուրքի օղռաշ։   Դու ԵՌԱԲԼՈՒՐ ոտք դնելու իրավունք չունես։ #հողատու»:

Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Ադրբեջանն ու Հայաստանը երկուշաբթի սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հայտնում է Ադրբեջանի գերեվարվածների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: «Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ հրամանատարության մասնակցությամբ բանակցությունների արդյունքում հայկական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել գերիների և պատանդների փոխանակման վերաբերյալ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և դեկտեմբերի 14-ին այդ գործընթացը […]

«Անհայրենիք անասուն: Անհայրենիք տականք: Անհայրենիք ստահակ». Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Անհայրենիք անասուն: Անհայրենիք տականք: Անհայրենիք ստահակ:   Դու դարձյալ փայլում ես քո ստորին էությամբ:   Սու՞գ: Ե՞րթ:   … հետո ամանորյա հոգսեր, այն էլ հայի համար … ամեն բան հաշվարկել ե՞ս, այ բոշա: Այնքան ես սրիկա, որ որդեկորույս ընտանիքներին , որ բնականաբար կմիանան […]

Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ով շատ է, նա ճիշտ է. 2018-ին էլ շատերն աջակցում էին Նիկոլին. Շարմազանով

Հայաստանում իշխանության բացակյության պայմաններում, երբ պետության ղեկավարի աթոռին քաղաքական դիակն է նստած, թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը պետք է առիթից  օգտվի ու բարեկավի իր դիրքերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հաշվի առնելով, որ նրանք տեսնում են, որ իրենց առաջ կանգնած է թուրքի առաջ ծնկի […]

Փափուկ բարձեր դիր «հպարտ, բայց հայրենազրկված քաղաքացու» գլխի տակ. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դավաճանի կերպարի հետ հաշտված, հայրենավաճառությամբ զբաղվող Նիկոլը, այսօրվա ուղիղ եթերում, էլի ասում է, որ սառնասիրտ կերպով է պետք վերաբերվել թուրքերի ոտնձգություններին։ 44 օր առանց խուճապ, սառնասիրտ կերպով, #Հաղթելուենք գոռալով հանձնեց Արցախը, հիմա էլ ուզում է սառնասիրտ կերպով հանձնի Հայաստանի սահմանամերձ հատվածները։ Շատ էլ […]

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխացնվել են Բաքվին

Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխացնվել են Բաքվին:  Ադրբեջանական Caucasian bureau տելեգրամ-ալիքը հրապարակել է նրանց լուսանկարը Բաքվի օդանավակայանից: Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի […]

Նիկոլն այնքան սրիկա է, որ մեր հանրահավաքի նշանակած օրը հայտարարեց սուգ, նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար. Իշխան Սաղաթելյան

Որ ասում են Նիկոլն ունի ժողովրդի աջակցությունը, դրանով վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը, Արժանապատվության երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունի ու հանդուրժի։ Իր ա կողքը մնացել է «շիշ բռնող»-ը, Անդրանիկ Քոչարյանն ու մի քանի հոգի», – ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանին […]

Արթուր Վանեցյանին խնդրում եմ հաստատել կամ հերքել՝ ստացել է արդյոք Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի առաջարկը և փոխանցել Նիկոլ Փաշինյանին. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մանրամասներ է հայտնել իր՝ «Դուբայում Նիկոլ Փաշինյանին փոխանցվել է Արցախի 7 շրջանը 5 միլիարդի դիմաց հանձնելու առաջարկ» բացահայտումից։  «Անցավ երեք օր ամենակարևոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ