25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ պետական պարտքն ավելացել է.Ժողովուրդ

Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.947 մլրդ դոլար: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ մեկ ամսում՝ նոյեմբերի ընթացքում, պետական պարտքը նվազել է մոտ 29 մլն դոլարով։

Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 606 մլն 900 հազար դոլարով։ Ի դեպ, ըստ որոշ կանխատեսումների՝ այս տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կկազմի 8.850 մլրդ դոլար, իսկ 2021 թվականի վերջում՝ 9.215 մլրդ դոլար:

Նման կանխատեսումներ առկա են Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում: Բացի այս, կանխատեսվում է նաեւ, որ հաջորդ տարի ավելանալու է պետական պարտքը, ըստ այդ կանխատեսումների՝ 365 մլն դոլարով: Այս ընթացքում գործադիրը ներգրավելու է նոր արտաքին վարկեր ու ներքին պարտք՝ զուգահեռաբար մարելով նախկինում ունեցած պարտավորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին պարտքը 6 մլրդ դոլար է, որը 34.6 մլն դոլարով ավելացել է՝ հոկտեմբերի համեմատ: Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ ներքին պարտքը նվազել է 63.5 միլիոնով։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ