Հպարտնե՛ր. սա է՞ր ձեր երազած Հայաստանը. Արթուր Թովմասյան
Ռուբեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոսքս ուղղում եմ այն «արժանապատիվ» ու հպարտ քաղաքացիներին, ովքեր սիրում են հանգստանալ Վրաստանի «էլիտար» ծովափնյա քաղաքներում՝ Բաթումիում, Ուռեկիում, Քոբուլեթիում, Շեկվետելիում և այլն: Դուք պատկերացնում ե՞ք արդեն ձեր 2021 թվականի ամառային հանգիստը այդ վայրերում, որտեղ վխտում են ադրբեջանցիները:
Դուք պատկերացնում ե՞ք, թե դուք ոնց եք մի տեղ օրը 2—5 դոլարով կոյկեն (նախաճաշ, ճաշ, ընթրիք ներառված) «էլիտար»հանգստի գոտում վայելելու ձեր հանգիստը, երբ ձեզ անընդմեջ հարցնելու են. ու՞ր ա ձեր Փաշինյանը (նոլդո՞ւ փաշինյան) և մեծ ու անճոռնի բերանները բաց ուղղակի հռհռալու են ձեր վրա: Դե էլ չեմ ուզում անդրադառնալ այն հպարտներին, ովքեր ամեն տարի նախընտրում են վայելել իրենց հանգիստը թուրքական Անտալիա քաղաքում: Այս անտարբեր տեսակի համար բացարձակապես կապ չունի, թե բայրաքթարներն են սպանել մեր քաջարի տղաներին, թե այլ թուրքական զենքեր. նրանք մեկ ա շարունակելու են իրենց հակահայկական հանգիստը, օրինակ ծառայելով իրենց երեխաներին, թե ինչպես ոչնչացնել ազգայինը և պաշտել օտարամոլությունը: Ուզում եմ ձեզ հիշեցնել. շարունակելով ձեր հանգիստը վայելել այդ «սքանչելի, աննման» ծովափնյա քաղաքներում, դուք ձեր ֆինանսական աջակցությունն ու ներդրումն եք անում նոր բայրաքթարների մեջ: Հիմա վերադառնամ Հայաստանում իրենց հանգիստը նախընտրող մեր հայրենակիցներին. դէ դուք Ծաղկաձոր չեք գնա, որովհետև այն ամբողջությամբ սարգվել է նախկիների կողմից, մնում են Դիլիջանը, Արզնին ու Աղվերանը: Հարց կտաք ինչի՞ ոչ Ջերմուկը կամ Սևանը, պատասխանեմ. երկուսն էլ դարձել են սահմանամերձ, ինչը նշանակում է, որ թուրք-ադրբեջանական սահանապահներն ու զինվորները իրենց հեռադիտակներով զմայլվելու են ձեր մայրերի, կանանց, քույրերի և աղջիկների բարեմասնություններով:
Եվ ուրեմն,
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են ու ապրելու են Ազատ ու Երջանիկ Հայաստանում:
Հիմա հարց տամ Ձեզ, հպարտնե՛ր. սա է՞ր ձեր երազած Հայաստանը: Եթե ոչ, ուրեմն դուք եք ու Զանգվի ձորը, վայելե՛ք ձեր 2018-ի ընտրությունը՝ ընտրել եք, վայելե՛ք….»: