29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեհրիբանը Շուշիից Էռատոյին կանչում է թեյ խմելու: Հներից ո՞վ կա: Փամփուշտներից զարդերը հալվեցի՞ն․․․

Շաղիկ Մարուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ: Լա՛վ ա արել։ Ինչ անում ա՝ լավ ա անում։ Նիկոլն ապրած կենա։

Ոստիկանները խի՛ստ համաչափ ուժ կիրառեցին նիկոլի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ: Էն բռնություների դեմ խոսողներ՝ ճիշտ են չէ՞ արել, հըլը քիչ են արել։ Արյունլվիկ նկարները չեմ դնում։ Ընկերուհիներիս բռունցքներով խփած կարմիր բեռետավորներն էլ էս անգամ կպլստան։

Թուրքը հասավ Սեւան: Սյունիքի ու Գեղարքունիքի բոլոր բարձրադիր դիրքերը իրենցն են։ Ի՞նչ եք վնգստում. դա մեկ ա իրենցն էր. ինչի՞ էիք տուն կառուցում “ուրիշի” տարածքում: Ասել ա մեր թագավորը՝ Ղարաբաղը Հայաստան ա ու վերջ։ Բայց իրականում դա չի ուզել ասել։ չեք հասկանում, նրբություններ կան։
Մեհրիբանը Շուշիից Էռատոյին կանչում է թեյ խմելու: Հներից ո՞վ կա: Փամփուշտներից զարդերը հալվեցի՞ն։

Հայերը տանը նստած մտորում են՝ ի՞նչ անել: Շատեր նոր տարվա են պատրաստվում: Բայց ի՞նչ է եղել: Մենք նորմալ ապրում ենք, ի՞նչ եք շուխուռ գցել ու շեղում մեր նիկոլին: Թողեք աշխատի։

ԱԺ քայլողները «լուրջ» գործեր են ձեռնարկում. բայց ի՞նչ է եղել որ: Գոյություն չունեցող կառավարության այրեր հարցազրույցներ են տալիս, ամեն ինչ «օքեյ» է։ էդ թալանչի ռեվանշիստներն են շուխուռ անում մի քանի հոգով։

Ժողովուրդ, հանգիստ նշեք Նոր Տարին։ Առաջնայինը երկրորդականից տարբերեք… Արցախից եկած ընտանիքներ կան, որոնց պետք է օգնել։ Ի դեպ, ասեմ, որ ՀՕՄ-ը լայնածավալ ծրագիր է սկսել այդ ուղղությամբ։ Բայց, ինչպես միշտ, մեր փիառը թույլ է։

Գորիս-Կապան ճանապարհին վարորդներին զգուշացնում են զգոն լինել, արագ քշել, չկանգնել եթե թուրքն է կանգնեցնում ու տալիս են հեռախոսահամարներ, որ զանգեն, եթե գերի ընկնեն… իրական է, Ժողջան ջան, մամայի արեւ. չեմ խաբում։

Կրկեսի տոմսեր են վաճառում. իմ քայլականների համար՝ ձրի, տիրոջ իրավունքով:

Արանքում, մենք շարունակելու ենք մեր երկրի փրկության համար պայքարել։ Նիկոլն ապրած կենա-ները գլուխները պատով են տալու, հետո հերթական տերերին են փնտրելու, էն մտածող ալընտրանքայինները թող արագացնեն, գնացքը գնաց վաղուց, երկիրն էլ հետը, պասիվները վաղը կոմպերի դեմ գրվելու են, թե ինչքան վատ ա ամեն ինչ ու մեղավորը հներն են, որ իրենք միշտ պայքարող են եղել այս երկրում, բայց հիմա մտածելու ու խմբերով վերլուծելու ժամանակն ա։

Էն հներից տուժածները թող մտածեն, ինչքան են տուժված հներից ու նորերի սուտ խոսումներից ու հաշիվ-ապրանքագիր ներկայացնեն, ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական։

Մի խոսքով, երբ վերջապես բոլորը համոզվեն, որ սա պիտի գնա որովհետեւ թուրքն է արդեն ձեռ առնում ու մեր հայի արժանապատվությունը խոցում՝ վախենամ ուշ լինի։

Իմ ընկերները դիրքերում են։ Եղել են պատերազմի առաջին օրվանից ու հիմի էլ նույնպես։

Հայը պարտվել է։ Ու այս խայտառակության տակից միասին պետք է դուրս գանք։ Թողնենք մի կողմ հին ու նորը, սեւը սպիտակը, կարմիրն ու ծիրանագույնը։ Ով չի գիտակցում՝ ավելի է խորացնում անդունդը։ Խեղկատակ անհավասարակշիռ ղեկավարը պիտի հեռանա։ Իսկ ով այս մտքին համաձայն չէ՝ ուրեմն նույնքան խեղկատակ է։ Անկախ քաղաքական պատկանելիությունից։

Էնքան ծիծաղելի են արդեն ԱԺ պատգամավորների հարցազրույցները՝ էս ֆոնին։ Ափսոս։ Լավերը կային քայլողների մեջ։ Չեն հասկացել ուղղակի, որ Ազգային Ժողովը միջազգային կազմակերպություն չէ։ Էն որ ասում ա՝ երկու ծայրահեղություն։

Հիմա՝ ավելի գործնական։ Փողոց չեք ուզում, որովհետեւ արդեն մի անգամ դուրս եք եկել փողոց ու լավ չի ստացվել, ուզել եք բարելավել ձեր կյանքը՝ հակառակն է ստացվել։ Լավ, ասեք, ի՞նչ եք առաջարկում»։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ