06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Պարտության մեղավորը մեր Բանակը չէ․ Հրապարակ

Այսօր մեր Բանակի օրն է։ Այս օրը, որպես կանոն, մենք հպարտության եւ հիացմունքի անթաքույց զգացում էինք ունենում՝ գովաբանում բանակը ստեղծողներին ու բանակում ծառայողներին։ Մենք վստահ էինք, որ մեր երկրում ամենակայացած կառույցը հայկական բանակն է, եւ մենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք։ Համոզված էինք, որ մեր անվտանգությունն ապահովված է հիմնականում մեր բանակի ու զինվորի հաշվին։ Եվ ինչքան […]

Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու իր բազկի ուժը․ ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է․ «Հարգելի΄ զինակից ընկերներ, Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատ­մական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտա­հրա­վերը և […]

«Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ, Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ […]

Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետեւանքների ցավը մեր հոգում․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին եւ հարազատ ժողովրդին։ […]

Մի րոպե դո՞ւք էիք ասում, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է․ Փաշինյանը լրագրողից թղթի վրա պահանջեց հարցը /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում լեզվակռիվ սկսեց լրագրողի հետ, ապա անպատասխան թողնելով հարցը՝ անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ: Հիշեցնենք, Փաշինյանը Եռաբլուր էր եկել Հունվարի 28-ի՝ Հայոց բանակի հիմնադրման առիթով, որի տոնը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ չի նշվում միջոցառումներով։ Վերջին անգամ Փաշինյանը Եռաբլուր էր այցելել պատերազմից հետո, որտեղ վերջինիս թիկնապահներն ու նրա աջակիցներոը ուղղակի տրորելով վարչապետի […]

«Ես ասել եմ Շուշին հայկական չէ՞». Փաշինյանը Եռաբլուր է եկել /Ուղիղ/

Հունվարի 28-ին Հայոց բանակի հիմնադրման առիթով, որ, ի դեպ, այս տարի առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ չի նշվում մեծ շուքով, Եռաբլուր է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նկատենք, որ վերջին անգամ Փաշինյանը Եռաբլուր էր եկել՝ տրորելով իր դեմ բողոքի ակցիա իրականացնող այրիներին եւ որդեկորույս մայրերին։ 

Ընտրություններին մասնակցելու ենք և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան

Ընտրություններին մասնակցելու ենք, պայքարելու ենք եւ կրելու ենք: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, 3 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ընթացիկ եւ ապագա գործընթացներին ինչպես են մասնակցելու։ «Ես կոչ եմ արել իմ կողմակիցներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին գիտեմ, որ մասնակցում են։ Որոշ ներգրավվածություն ունեմ նաեւ ես հանդիպումների, քննարկումների, […]

Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար

«Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»։ Սրանք Երևանում հնչեցրած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքերն են։ Իրանի արտգործնախարարի ասելիքն ուղղված էր հայ ժողովրդին ու Թուրքիային։   Հայ ժողովրդին դիվանագիտական լեզվով ասվեց, որ Սյունիքը, այսինքն՝ ամբողջ Հայաստանը վտանգված է, իսկ Թուրքիային ասվեց, որ Սյունիքի համար կռիվ են տալու […]

«Ալֆա» ջոկատի հրամանատարի փոփոխությունից հետո ԱԱԾ-ից կադրային արտահոսք է սկսվել

 Mediaport-ի տեղեկություններով՝ ջոկատի մի շարք սպաներ ազատման դիմում են գրել: Բանն այն է, որ նոր հրամանատար Արարատ Հովհաննիսյանը  իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ /շիշ բռնող-խմբ․/ հովանավորյալն է: Ջոկատի հրամանատարի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկին հրամանատարը հրաժարվել է կատարել հակաօրինական մի շարք հրահանգներ և նրան փոխարինել են շիշ բռնողի մերձավորով, որպեսզի այլևս ընդդիմացող չլինի, ինչն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված