23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շարունակում են մնալ իշխանության և շարունակում են մեզ ստիպել ամեն օր պարտվել․ «Փաստ»

«Հունվարի 28-ին առաջին անգամ չգիտեի ոնց ասել «տոնդ շնորհավոր, Հայոց հաղթանակած բանակ»։ Ոչ, խնդիրն այն չէ, որ պատերազմում մեր բանակը, զինվորը պարտվել է։ Մեր պարտությունն այլ տեղում էր ու այլ պատճառներով։ Գեներալներ, զինվորներ, զորակոչված պահեստազորայիններ ու կադրային սպաներ, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդիկ իրենց պարտքը կատարել են ու շարունակում են կատարել։

Նրանք շարունակում են ծառայել հայրենիքին՝ փորձում պահել ու պաշտպանել այն, ինչ մնացել է պատերազմից հետո, որովհետև հույս ունեն, որ անհայրենիք դասալիքների խրախճանքը չի կարող հավերժ լինել։ Մենք շնորհակալ ենք ձեզ, տղերք։ Եվ շնորհավոր ձեր պահած, ձեզնով գոյություն ունեցող բանակի օրը։ Այո, պարադոքսալ բան կասեմ՝ միշտ մենք ենք ձեր պաշտպանության կարիքն ունեցել, բայց այսօր դուք պաշտպանության կարիք ունեք, ու մենք պարտավոր ենք ձեզ պաշտպանել բանակի արյունատար անոթները մտած քաղցկեղի մետաստազներից։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ աշխարհում կա գոնե երկու երկիր, որոնք երբեք չեն ցանկացել և հիմա էլ չեն ցանկանում, որ Հայաստանն ունենա ժամանակակից, հզոր, մարտունակ բանակ։

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նրանց ցանկությունն իրականացավ։ Նրանք չխնայեցին միլիոնավոր դոլարներ իրենց թրքասեր ցանցի միջոցով մեզ մեր երկրում համոզելու, որ Արցախյան առաջին պատերազմն արհավիրք էր, ոչ թե կյանքի ու մահվան պայքար, որ հայրենիք ունենալու, Արցախի ազատագրման համար զոհերն անիմաստ էին՝ հանուն ոչնչի։ Հետևողական համոզում էին, որ մեզ բանակ պետք չէ, կարելի է թշնամու հետ գտնել համակեցության այլ միջոցներ, քան հզոր բանակով խաղաղություն պարտադրելը։ Համոզում էին, որ բոլոր գեներալները, հրամանատարները թալանչիներ ու հանցագործներ են։

Ուշադիր եղեք, հիմա էլ մեզ համոզում են, որ ադրբեջանցին մեր թշնամին չէ, մարդասպան չէ, կարելի է նրանց հետ կողք կողքի ապրել, առևտուր անել, գնալ-գալ… մի խոսքով։ Պարզ խոսենք, առանց ձևականությունների՝ հաղթած գեներալին, զինվորին, մեծ հաշվով՝ բանակը թե ենթագիտակցորեն, թե առերևույթ ատողների դասալիք խումբը 2018 թ.-ին եկավ իշխանության։ Նրանք ամեն ինչ արեցին, հիմա էլ շարունակում են բանակը վարկաբեկելու, քայքայելու, խեղդելու համար։ Ու ստացվեց, ստացվում է, քանի որ ես, դուք, բանակի ղեկավարները, Արցախն ազատագրած ազատամարտիկները, գործող ու պաշտոնաթող գեներալները, ազգային հերոսները (եզակի բացառություններով), մի խոսքով՝ շատերը այս ողջ ընթացքում կա՛մ բացահայտ սատարեցին Նիկոլին, կա՛մ էլ լռեցին ու ձևացրեցին, թե չեն տեսնում՝ ինչ է կատարվում։ Արդյունքում նիկոլենք հանգիստ, առանց դիմադրության Հայաստանն ու Արցախը տարան պատերազմի ու պարտության, տարան բանակի ջախջախման։

Նկատե՞լ եք՝ վերջին զորահավաքի, կամ ՊՆ դիմաց ցույցերի ժամանակ այնպիսի տեսակետներ էին հնչում, որոնցից տպավորություն ես ստանում, որ այլևս ոչ ոք չի ուզում իր որդուն բանակ ուղարկել։ Ի՞նչ է, այս մարդիկ հասե՞լ են իրենց ուզածին, մենք խփում ենք մեր պետականության վախճանի վերջին մեխե՞րը։ Չէ՞ որ պարզ է՝ չունես բանակ, չկա Հայաստան, Արցախ ու այդ տարածքների վրա ապրող հայ ժողովուրդ։ Նոնսենս է, բայց երկիրը պարտության տարած, այդ պարտությունը արդարացնող, պաշտպանող մարդիկ շարունակում են մնալ իշխանության, շարունակում են մեզ ստիպել ամեն օր պարտվել, որովհետև ամեն օր մենք կորցնում ենք մեր պետականությունից մի կտոր։ Որպես վերջաբան… Արքայից արքա Տիգրան Մեծի զորքը կռվում էր այն նույն փիլիսոփայությամբ և մարտավարությամբ, ինչով հայոց բանակը հաղթեց Հալիձորի ճակատամարտում, ԲաշԱպարանում, իսկ 1992 թ.-ին ազատագրեց Շուշին: Նվիրյալներ, հայրենիքի անձնուրաց պաշտպաններ ունեցել ենք միշտ։ Նրանք միշտ ավելին են եղել, քան դավաճանները, դրա համար մինչև հիմա գոյություն ունենք։ 1STOPPED Թշնամիների անվերջանալի հարձակումներով են գրվել մեր պատմության էջերը, դառնություններն ու ոտնձգություններն են մեզանից ստեղծել մի ժողովուրդ, մի հավաքականություն, որը կարողացել է միշտ դեմքով, այլ ոչ մեջքով կանգնել բոլոր արհավիրքներին:

Այսպիսով… Հայտնի խոսք կա՝ եթե դու չես կերակրում քո զինվորին, ստիպված ես կերակրել թշնամու զինվորին։ Ակնհայտ է, որ առկա ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանը պետք է ուղղի իր մեջքը։ Սակայն դա չի կարող լինել վախկոտ դասալիքների իշխանության առկայության պայմաններում։ Անբնական ու անտրամաբանական է՝ պատերազմող երկրի գերագույն գլխավոր հրամանատար լինի մեկը, ով ենթագիտակցորեն ատում է զինվորական հագուստը, չի կարողանում հաղթահարել իր վախերն ու կոմպլեքսները ուսադիր կրող մարդկանց հանդեպ, ով նույնիսկ չի ծառայել, ով Շուշի քաղաքի հայկականության հարցը կասկածի տակ է առնում, ում թիմակիցը, որ հետո Երկրապահ կամավորների միության նախագահ ընտրվեց, ասում էր, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակները։ Բնության մեջ ներդաշնակ ու օրինաչափ է ամեն բան։ Իսկ եթե ինչ-որ բան խախտվում է, ապա, անշուշտ, դա ժամանակավոր է։ Փառք ու պատիվ քեզ, հայ զինվոր»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ