23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյան․ անամոթը

168.am-ը գրում է. Ցանկացած իշխանության որակը պայմանավորված է ոչ միայն քաղաքական ու կառավարչական գործոններով, այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ մարդկային հատկանիշներով կամ դրանց բացակայությամբ։ Քաղաքականությունն ընդհանրապես լավ կամ վատ,արդյունավետ կամ անարդյունավետ է լինում այնքանով, որքանով կրում է մարդուն բնորոշ որակներ, քանի որ քաղաքականությունը գործունեության հումանիստական տեսակ է՝ դրանով զբաղվում են մարդիկ, և դրա նպատակը մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելն է։

Հետևաբար՝ ցանկացած քաղաքական միավոր, իսկ իշխանությունը՝ առաջին հերթին, իր մեջ պետք է կրի այն նվազագույն հատկանիշներն ու որակները, որոնցով հանրային բարոյականությունը տարանջատում է լավ կամ վատ մարդուն, ազնիվին ու խաբեբային, բարոյականին ու անբարոյականին։

Հայաստանի իշխանության դեպքում ակնհայտ է, որ այն զերծ է որևէ հատկանիշից, որով բնորոշվում է պայմանական լավ կամ գոնե ոչ վատ մարդը։ Այս իշխանության մեջ ամբողջությամբ բացակայում է մարդու վարքագծային կողմնորոշիչներից ու զսպումներից գլխավորը՝ ամոթը։

Անցած շուրջ երեք տարիներին Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ցուցաբերել ու ցուցադրել է անամոթության իսկական մաստեր կլաս։ Նիկոլ Փաշինյանն անձամբ այնքան սուտ է խոսել ու այնքան շատ հարցերում է խաբել հասարակությանը, որ կարող է հավակնել Հայաստանի, իսկ գուցե՝ տարածաշրջանի ամենաանամոթ քաղաքական գործչի ու ղեկավարի տիտղոսին։ Իսկ մարդը կարողանում է անարգել ստել առաջին հերթին ամոթի իսպառ բացակայության պարագայում։

Նիկոլ Փաշինյանը, ահա, Հայաստանում քաղաքականությունից, ապա նաև՝ պետական  կառավարման համակարգից վերացրել է ամոթը, ինչն իրականում ինտեգրալ գործոն է։ Ամոթի բացակայությունը ճանապարհ է հարթում անազնվության, խաբեբայության, անբարոյականության համար։ Եվ հենց ամոթի բացակայությունն է հիմնական գրավականը, որը Նիկոլ Փաշինյանին դեռևս պահում է վարչապետի պաշտոնում:

Ցանկացած միջին վիճակագրական մեկն առնվազն հրաժարական կտար այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ պատերազմի ընթացքում ու դրան հաջորդած շրջանում։ Բայց դրա համար անհրաժեշտ էր նվազագույնն ամոթի զգացում ունենալ, ինչից անդառնալիորեն բաժանվել է Նիկոլ Փաշինյանը, եթե, իհարկե, ունեցել է երբևէ։ Անամոթ, անազնիվ, խաբեբա, անբարոյական․․․ այսպիսին է Հայաստանի իշխանությունը անհատապես ու հավաքականորեն։

Ամոթի և ամոթից ածանցվող այլ զսպող որակների բացակայության մասին համոզվելու համար բավական է ուղղակի նայել իշխանության ներկայացուցիչների դեմքին, լսել նրանց անբովանդակ խոսքը, հաշվել նրանցից հորդող սուտը։

Նրանք զերծ են բոլոր այն հատկանիշներից, որոնք անհատի, քաղաքական միավորի, իշխանության համար ստեղծում են արգելակներ կամ կարմիր գծեր։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի ո՛չ արգելակներ, ո՛չ էլ, առավել ևս՝ կարմիր գծեր։ Այդմով այն ընդունակ է ամեն ինչի, առանց բացառության՝ ամեն ինչի։ Եվ եթե սա ժողովրդի իշխանությունն է, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները, ապա դա ոչ թե քաղաքական արձանագրում է, այլ ախտորոշում, և նշանակում է, որ մեր ժողովուրդը ևս զերծ է այն որակներից, որոնք այդքան ամբարտավան են դարձրել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Հետևաբար՝ կեղծ են եղել ու ե՛ն հայ ժողովրդի բացառիկության մասին բոլոր այն պնդումները, որոնք մեզ սովորեցրել են մանկապարտեզում, դպրոցում ու համալսարանում, որն այդպես էլ չի կարողացել ավարտել Նիկոլ Փաշինյանը։

Հարություն Ավետիսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ