Նարինե Խաչատուրյան Թուխիկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ Նշենք, որ նախօրեին փոխնախարարի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Նկարիչների միությունում։ […]





































