08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Շուշին հանձնողներից մեկը դու ես․ վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և դատախազի միջև /տեսանյութ/

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին վիճաբանություն ծագեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև։   «Շուշին հանձնողներից մեկը դու ես»,- պաշտպանական կողմից ասացին դատախազին, ինչից հոտե հնչեցին փոխադարձ վիրավորանքներ։ Մանրամասն՝ տեսանյութում։

Յուրի Խաչատուրովի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա». դատավորը թույլ չտվեց՝ խոսքը շարունակի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուորվի փաստաբան Միհրան Պողոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա»։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ թույլ չի տալիս Պողոսյանը շարունակի խոսքը։ Դատարանը սանկցիա կիրառեց Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ. միջնորդությունը ներկայացրեց […]

Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ  ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ  ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին:

Եթե Գուրգեն Արսենյան-Գևորգ Գորգիսյան երեկվա բանավեճի պես են պատրաստվելու արտահերթին, ուրեմն վայն եկել է տարել «Լուսավոր Հայաստանին». Հայկ Մամիջանյան

«Հանրապետական» կուսակցության Երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն այլևս Հայաստանում իշխանություն չունի, հետևաբար՝ չի՛ կարող մտածել արտահերթ ընտություններ անցկացնելու մասին, էլ ուր մնաց, թե՝ քարոզարշավ իրականացնելու, որովհետև անգամ Սյունիք չի կարողանում գնալ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին և իշխանությունների՝ ամեն գնով արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկությանը, ասաց Հայկ Մամիջանյանը՝ […]

«Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի»․ Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով։ […]

Սյունիքում ականի պայթյունից վիրավորում է ստացել 2 փրկարար

Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում` պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը: Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում […]

Քոչարյանի փաստաբանները մեղադրող բոլոր դատախազներին բացարկ հայտնեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Նա ասաց, թե Գևորգ Բաղդասարյանի գործողությունները թույլ չեն տալիս, որ անաչառ դիտորդի մոտ տպավորություն առաջանա` Գևորգ Բաղդասարյանը կարող է լինել […]

Մահազդ

ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, արցախյան պատերազմի ազատամարտիկ Արտուշ Բալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (5-րդ զանգված) ժամը՝ 18։00-ից մինչև 21։00։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրում։ Հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին ժամը 15:00-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Եռաբլուր» պանթեոնում՝ զինվորական պատվո արարողակարգով։ Արտուշ Բալյանը անժամանակ մահացավ կյանքի […]

Այն պաշտոնյաների Սև ցուցակը, ովքեր խախտել են տեղեկություն ստանալու իրավունքը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2020 թվականի այն պաշտոնյաների Սև ցուցակը, ովքեր խախտել են տեղեկություն ստանալու իրավունքը։ Այս գերատեսչությունների ղեկավարները 2020 թվականի ընթացքում տրամադրել են անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան են թողել լրագրողների, քաղաքացիների և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցումները։ Որպես դրական ցուցանիշ նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2019 թվականի Սև […]

Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. Civilnet

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Այդ մասին Սիվիլնեթին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից՝ պատասխանելով գրավոր հարցմանը։ «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք աևտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ