22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ադրբեջանական դրոշներ՝ Կապանից Ճակատեն միջհամայնքային ճանապարհին

Ադրբեջանցիները Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ հայկական գյուղեր տանող կապող միջհամայնքային ճանապարհին տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ: Նշված բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունեն՝ կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքները, խախտում են երեխաների շահերը:

Դրանք ցուցադրաբար թիրախավորում են խաղաղ բնակիչներին ու գրեթե ամենօրյա կրակոցների հետ միասին դա ավելի է մեծացնում լարվածությունը հայաստանյան այդ գյուղերում»,-գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով):

145243651_146702200602647_5153426949074171641_n

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ