25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աղոթում եմ այն մոլորյալների համար, ովքեր կարծում են, որ արծաթը կարող է պայքարել հավատի դեմ ու հաղթե

Շուրջ կես դար է, ինչ ծառայում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում և կեսդարյա դժվարին, քարքարոտ, բայց պատվաբեր ճանապարհից մի քանի խոսք եմ ցանկանում ասել:

Աստծուն փառք եմ տալիս, որ այս ճանապարհի դժվարությունները միշտ հաղթահարել եմ ընտանիքիս, զավակներիս հետ:

Միայն քահանայի ընտանիքի անդամները կհասկանան, թե ի՞նչ է նշանակում հալածվել, հետապնդվել կոմունիստական իշխանության կողմից, անցնել բազմության (ամբոխի) ուղղորդված բացասական վերաբերմունքով, սեփական մաշկի վրա ամեն օր զգալ աշխարհիկ իշխանությունից մերժվածությունը: Այդ ամենը իր հերթին բերել է զրկանքներ, որոնք վհատելու փոխարեն անընդհատ ամրացրել են իմ երեք զավակների արժեքային համակարգը: Նրանք դաստիարակված չեն լռելու կեղծիքի, ստի, անարդարության հանդիպելիս: Ես երջանիկ ծնող եմ: Իմ զավակները իրենց համառությամբ և սկզբունքայնությամբ իմ շարունակությունն են:

Մերձավորներիս, հավատացյալ ուխտավորների բարեմաղթանքները բազմապատկվել են ինձ անծանոթ մարդկանց շնորհավորական խոսքերով:
Ինչու՞ եմ այս մտքերով հանրային կերպով կիսվում:

Դժվարին և ծանր ժամանակներ ենք ապրում:

Այլախոհ անհատի նկատմամբ ամբոխային հետապնդումները այս օրերին կրկնվում են: Առատաձեռն վարձատրվում են Եկեղեցու նկատմամբ ատելություն և հակաքարոզ իրականացնող որոշ արծաթասերներ:

Այս ամենը ժամանակավոր է, արծաթասերները բացի այսրոպեական շահից երբեք որևէ գաղափար չեն հետապնդել: Վստահ եմ, որ պատվով կհաղթահարենք նաև հավատաքննության այս փուլը: Աղոթում եմ բոլորի համար, հատկապես այն մոլորյալների համար, ովքեր կարծում են, որ արծաթը կարող է պայքարել հավատի դեմ ու հաղթել:

Թող Աստված օրհնի ու պահպանի բազմաչարչար իմ Հայ ժողովրդին և փրկի ներքին ու արտաքին թշնամիներից: Ամեն:

Մնամ բոլորիդ համար աղոթող՝ Պետրոս ավագ քահանա Մալյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ