Ցուքցվանգ. նախագահականն ու ԱԳՆ-ն տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. «Ժողովուրդ»

Հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպման վերաբերյալ նախագահականը հաղորդագրություն էր տարածել, որը, մեղմ ասած, արտառոց էր։ Ըստ նախագահականի՝ «Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության եւ նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման կարեւորության վերաբերյալ»: Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. խոսվում է «սերտ […]