14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք՝ մեր հայրենիքի սիրահարներս, մեծ գործ ունենք՝ վերադարձնել Սերը, վերակենդանացնել Սերը․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ  Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Երբ Սերն ի աշխարհս եկավ
Մենք դեռ Սիրո մասին  չգիտեինք, Սերը եկավ ու մտավ մարդկանց սրտերից ներս, տներում ծվարեց,սփռվեց  քաղաքներում եւ գյուղերում։
Սերը տիրեց աշխարհը եւ մարդը մարդացավ։
Ու Սիրո դեմ սկսվեց մեծ  ճակատամարտ։
Չար ուժն  ամեն օր փորձեց ոչնչացնել Սերը, աղավաղել, բռնաբարել,, գռեհկացնել ու մերժել։
Սերը համբերող էր, դիմանում էր եւ շարունակում էր սիրել։
Սերը ի վերջո, հաղթեց, ավաղ, հաղթեց միայն մեր մտքերի, երազանքների, սպասումների, մեր հոգիների մեջ։
Այսօր Սերը  մեր հայոց աշխարհից խռոված է, մերժված ու թեւաթափ։ Մենք՝ մեր հայրենիքի սիրահարներս,   մեծ գործ ունենք՝ վերադարձնել Սերը, վերակենդանացնել Սերը։
Ոչ թե  ճռճռան խոսքով, կենացով, ճոխ ծաղկեփնջով, այլ՝ համեստորեն՝ Սերը ընդունելով մեր երկրից ներս, բացելով դարպասները մեծ Սիրո առաջ, համազգային մեծ Սիրո առաջ։ Մերժելով չարը, մերժելով դավաճանին, մերժելով հայրենադավին, մերժելով ցինիկ խաբեբային եւ մերժելով  սատանայի  խնձորը։
Վերադառնանք Աստծուն եւ ապաշխարհենք։
Այդժամը Սերը կհաղթի, այդժամ կհաղթի  հայ ժողովուրդը, այդժամ կհաղթի  ճշմարիտ արդարությունը, այդժամ մեր երկրում կտիրի Սիրո թագավորությունը։
Սիրեցեք միմյանց, մերժելով, գիտեք թե ում․․․»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ