14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ԵՄ ընդլայնմանը վերաբերյալ պանելային քննարկմանն էի հետևում, որին մասնակցում էր Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետները և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:
Առողջ բանականություն ու սթափություն ունեցող մարդիկ, իհարկե, չեն զարմանա, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ այդ 1-1.5 ժամանոց քննարկման ժամանակ ոչինչ չասվեց Հայսստանի ու, այսպես կոչված, ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը որպես ԵՄ անդամակցության պիոներ այնտեղ, առհասարակ, բանախոսների թվում չկար:
Դրա փոխարեն բուռն քննարկումներ կար Արևմտյան բալկանների, Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի,Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ հնարավոր անդամակցության մասին:
ԵՄ-Վրաստան վերջին սրացումների պայմաններում նույնիսկ Վրաստանը հիշատակվեց, իսկ ՀՀ-ի մասին ոչ մի խոսք, ակնարկ չկար. նույնիսկ ֆորմալ չողջունվեց:
Տարօրինակ չէ՞, որ ԵՄ ապագայի, ընդլայնման հեռանկարների կամ նույնիսկ գաղափարների քննարկման համատեքստում անդրադարձ չի կատարվում այն երկրին, որի խորհրդարանի իշխող ուժը փուչիկ խոստումների և բլեֆի շրջանակներում դեպի ԵՄ գնալու նախագիծ է ընդունում:
ԵՄ գնալը քաղաքացիներին վաճառելու, լուսավոր ապագայի ուղով տանելու ՀՀ իշխանության «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից 0 արձագանքի է արժանանում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը շարունակում է ընթանալ ավանտյուրայի ճանապարհով:
Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում` և´ արտաքին կողմնորոշմամբ, և´ ուրացման քաղաքականությամբ, և´ բոլոր հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերությունների տապալմամբ»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ