05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Լարսը փակ է կցորդիչներով բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվում է մասնակցել արտահերթ ընտրություններին

 «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը որոշել են հրաժարվել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից «Արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին […]

Ֆրանսիացի լրագրողներին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մեկնել Ստեփանակերտ․ Միքայել Մինասյան

Ֆրանսիայի դեսպանն այս ամբողջ ընթացքում լռել է: Նա հիմա էլ է լռում, երբ Նիկոլը մեդիան խեղդում է: Այս մասին իր Telegram-ում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Երեկ ինձ զանգահարեց Ելիսեյան պալատին մոտ ընկերս: Եվ ասում է. – Լսի, ի՞նչ է տեղի ունեցել մեր պատվիրակության հետ: Ես անկապ տեղեկություններ եմ ստանում, իսկ մեդիայում […]

Փետրվարի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 8-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Գիտուժ» նախաձեռնության  և  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  ներկայացուցիչներ՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն  Րաֆֆի Կասարջյանը, EarlyOne եւ Limetech, հիմնադիր Գեւորգ Սաֆարյանը, Krisp  համահիմնադիր եւ նախագահ Արտավազդ Մինասյանը և  Robomart  համահիմնադիր եւ տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը:   ԹԵՄԱ՝ ինչո՞ւ է  անհրաժեշտ  գիտության ֆինանսավորման բարձրացումը  /«Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» ԱԺ  վերջին լսումները/։   Փետրվարի 8-ին՝ ժամը  […]

Ռոբերտ Քոչարյան. «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն». Sputnik Արմենիա

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։ Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։ «Մարդիկ ճաշակել են պոպուլիզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասել է Քոչարյանը,- […]

Ինչպե՞ս Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույցի պատճառով Վազգեն Մանուկյանին հեռացրին համալսարանից

Հայրենիքի փրկության շարժումը տեսանյութեր է պատրաստել ներկայացնելով շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի անցած քաղաքական ուղուց եւ պայքարից դրվագներ: Դրանցից մեկը պատմում է, որ 1967 թվականի ապրիլի 24-ին Վազգեն Մանուկյանը, որն այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի պետական համալսարանում, մի խումբ ընկերների հետ բողոքի ցույց է կազմակերպում Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև: Ցույցն աննախադեպ էր և մեծ արձագանք […]

«Ժողովրդի» կառավարությունն այլևս միակարծիք չէ

Իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարության առաջին որոշումներից մեկը պարտադիր կուտակայինի ընդունումն էր: Այն նույն կուտակայինը, որի դեմ պայքարին ընդդիմադիր Փաշինյանը խոստանում էր նվիրել իր ամբողջ կյանքը, առաջին իսկ որոշմամբ ընդունեց այն: Ավելին, այդ ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը դեմ արտահայտվեց նախագծին` նշելով, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն, սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, և […]

«Ինձ ենթարկում են անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների». Վահան Բադասյանի հայտարարությունը

«Ինձ ենթարկում են անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների». Վահան Բադասյանի հայտարարությունը  «Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով»,- այսպիսի հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, «Զինապարտ չլինելով հանդերձ, հայրենիքի պաշտպանության անմնացորդ մղումով, պատերազմի առաջին իսկ օրից կամովին մասնակցել եմ պատերազմին և իմ նշանակալի դերակատարումն […]

Պատերազմի թեժ շրջանում «Տելեկոմ Արմենիան» վարկ է ստացել. Hraparak.am

Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող «Յուքոմ» ընկերությունից առանձնացած Հայկ եւ Ալեքսանդր Եսայան եղբայրների հիմնած «Թիմ» ՍՊ ընկերությունը 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ձեռք բերեց «Վեոն Արմենիա» ՓԲԸ («Բիլայն» ապրանքանիշ) 100 տոկոս բաժնեմասը։ Արդյունքում «Վեոն Արմենիա»-ն վերանվանվեց «Տելեկոմ Արմենիա» ընկերության, որը պատկանում է «Թիմ» ՍՊԸ-ին եւ այսուհետ ղեկավարելու է «Բիլայն» ընկերությունը, նույն ինքը՝  Հայաստանի ամենամեծ ենթակառուցվածքներ ունեցող եւ […]

Այսօր նույնպես երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Այս մասին հայտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ