08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արա Սաղաթելյանին այսօր դատում է հակաՀայաստանը

Արա Սաղաթելյանին այսօր դատում է հակաՀայաստանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Հակահայաստանյան խմբակ է, մարդիկ են, որոնք ինչ-ինչ պատճառներով, մանկական տրավմաներից ելնելով՝ գործում են ի վնաս Հայաստանի, այդ մարդիկ ատում են Հայաստանը, այդ մարդիկ ատում են հայկական պետականությունը, հայ ազգը, հակաՀայաստան է սա ու այդ հակաՀայաստանը դատում է Արա Սաղաթելյանին, որի ներդրումը Հայաստանի տեղեկատվական անվտանգության, Հայաստանի պետականության պաշտպանության հարցում ուղղակի անգնահատելի է», – ասաց նա։

Վրթանեսյանը նշեց՝ համոզված է, որ ԱԱԾ-ում շատ լավ գիտեն Արա Սաղաթելյանի ներդրումի մասին, շատ լավ գիտեն նաև այնպիսի գործողությունների մասին, որոնց մասին հիմա չեն կարող բարձրաձայնել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ