23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը մեկ շաբաթով հետաձգվեց:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ պետք է մասնակցեր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ գործով նշանակված նիստին

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա Էրիկ Ալեքսանյանի վարքագծի հարցին։ Մեղադրող կողմը Ալեքսանյանի բացակայության մեջ չարամտության տարրեր գտավ, ասելով, որ «սա ամբողջ պաշտպանական կողմի վարքագիծն է»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ այսօրվա նիստն սկսվեց 30 րոպե ուշացումով, և ոչ մի բացատրություն դրան չի տրվել։ Նրա խոսքով, մեծ հավանականություն կա, որ Վերաքննիչի նիստը մտածված տապալել են դատախազն ու քննիչը՝ չներկայանալով դրան։ Այդ նիստին չի ներկայացել նույն ինքը դատավոր Դանիբեկյանը, ով տվյալ գործով շահագրգիռ անձ է։

Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող տեղի ունենալ առանց պաշտպանի ներկայության, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մարտի 2-ը՝ ժամը 13։00։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ