04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Այսօր, ժամը 15։00-ին հանրահավաք՝ Ազատության հրապարակում

Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ  այսօր ժամը 15։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։  «Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր- օրի շարունակում է  գահավիժել։ Հայաստանը կանգնել է կործանման եզրին։ Մի′ հանդուրժիր այս ամենը, ոտքի կանգնի′ր, պայքարի, միացիր արժանապատվության կռիվ տվող քո ժողովրդին։ Մեր […]

Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ քրեական հեղինակություն Տույը պարգևատրվել է մարտական զենքով

  «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել են մարտական զենքով։ Ցուցումը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարգեւատրվածների ցանկում շատ ուշագրավ անուններ կան, օրինակ՝ քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանի որդին եւ այլք։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաստատել է, […]

ԱԱԾ-ն ֆեյքերի փնտրտուքի պատրվակով ահաբեկում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ԱԱԾ-ն ֆեյքերի փնտրտուքի պատրվակով ահաբեկում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների, այն էլ՝ համապետական հանրահավաքի նախօրեին: Նախորդ տարի փետրվարին հորդորեցինք ԱԱԾ-ին բացահայտել հայտնի շրջանակների կոնկրետ ֆեյքերին: ԱԱԾ տարածեց հաղորդագրություն և… ուրիշ ոչինչ: Ինչ-որ մեկն ունի՞ տեղեկություն, թե էս հաղորդագրությանը կոնկրետ ի՞նչ գործողություններ են հետևել:

Ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար, որը 10 րոպե առաջ գրառում է կատարում. Ռուբեն Մելիքյան

ԱԱԾ-ն «մասկի-շոուով» բերման է ենթարկում վեց անձի (այդ թվում՝ հանրությանը հայտնի չորս անձի), նրանցից ձերբակալում է երեքին՝ Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին և Մհեր Ավագյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։ Ու մեկ էլ – հոպ! – 10 րոպե առաջ նշված ֆեյքը գրառում […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում փետրվարի20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170 234 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 223-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 161 903 (+113) մարդ, այս պահին բուժվում է 4343 (+107): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3958 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3159 (+1), իսկ այլ պատճառներով՝ 799 (+2): Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ:

Քաղաքական որոշում է կայացվել լայն թափով կուսակցականացման գործընթաց իրականացնել պետական ապարատում․ «Փաստ»

Չնայած այն փաստին, որ ՀՀ քաղաքական դաշտում ներկայումս բավական կոլապսային վիճակ է, և ամենուր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղի ունեցող զարգացումների նկատմամբ իշխանական թիմում ակնհայտ անտարբեր տրամադրություն է։ Գոնե այդպես ցույց է տրվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ներկայումս ներկուսակցական, մասնավորաբար, «թիմի համալրման» աշխատանքների նոր փուլ են նախաձեռնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական որոշում է […]

Անդրանիկ Քոչարյան-Սասուն Միքայելյան նոր տանդեմ է ձևավորվել․ «Հրապարակ»

Իշխանության խորհրդարանական ճամբարում գոյություն ունեցող թևերում ու ճակատներում նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ են նոր վերադասավորումներ։ Բացի այն, որ «Իմ քայլից» պոկվածները դարձել են առանձին «հանրապետություն», հատկապես «եռյակ միություն» է ձևավորվել Թագուհի Թովմասյանի, Վարդան Աթաբեկյանի և Աննա Գրիգորյանի միջև, ովքեր վերջին շրջանում անգամ միասին են բուֆետ իջնում։ Նրանց հետ նախկին թիմակիցները գրեթե չեն շփվում կամ դա […]

Ազատության հրապարակի ջրբաժանը․ «168 ժամ»

Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմության միասնական հանրահավաքը, որի մասին ազդարարվում է մեկ ամսից ավելի։ Այդ ընթացքում այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ գեներացվել է հանրային բավական մեծ սպասում՝ այն իմաստով, որ բոլորը հայտարարել են՝ հանրահավաքը լինելու է ամենամեծը, ամենավճռականը, ամենաբեկումնայինը։ Ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ սահմանել է շատ բարձր նշաձող, ինչը նշանակում է, որ եթե հանրահավաքի […]

ՀՀ ամենաբարձրաստիճան «ֆեյքը». «168 ժամ»

Թեև «ֆեյք» հասկացությունը՝ բառի ժամանակակից իմաստով, գոյություն ուներ նաև անցյալում, սակայն լայն տարածում ստացավ հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխության ընթացքում ու դրանից հետո։ Ֆեյք սիմվոլները հասարակությանը մատուցվում էին հենց հեղափոխական հրապարակներից, իսկ արդեն իշխանության գալուց հետո ֆեյք ինդուստրիան դարձավ Նիկոլ Փաշինյանի հիմնական, եթե ոչ՝ ամենաառանցքային հենարանը։ Բայց տվյալ դեպքում խնդիրը սոցիալական ցանցերում գրանցված հազարավոր կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ