14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարության մասնաշենքի մոտից ժամը 13։00-ի դրությամբ 57 քաղաքացի է բերման ենթարկվել

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի  պահանջով ակցիա է իրականացվում, ժամը 13։00-ի դրությամբ  57 քաղաքացի է բերման ենթարկվել՝ ՀՀ  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են  ոստիկանության լրատվության վարչությունից։

ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է․ Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ